ԲՀԿ–ն դեմ է սահմանադրական փոփոխություններին և Սարգսյանի հետ նոր կոալիցիա ձևավորելուն
Քիչ առաջ Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ այսօր տեղի է ունեցել է ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:
Սարգսյանի հետ քննարկումը հիմնականում ընթացել է չորս հարցերի շուրջ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ԲՀԿ օրակարգում չկա կոալիցիա մտնելու հարց, քանզի ԲՀԿ-ի համար երբևէ ինքնանպատակ չի եղել պաշտոններ զբաղեցնելու հարցը: ԲՀԿ-ի համար առաջնային նպատակ է շարունակում մնալ երկրի զարգացումն ու առաջընթացը, ինչպես նաև ազգաբնակչության կյանքի որակի բարելավման ապահովումը:
Քննարկվել է նաև Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ հարցը: ԳագիկԾառուկյանըներկայացրելէԲՀԿդիրքորոշումնառայն, որկուսակցությունըսկզբունքորենդեմէսահմանադրականփոփոխություններիփաթեթինևդրաքննարկմանըհատկապեսայսժամանակահատվածում, երբ երկրում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ այս փուլում երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է: ԲՀԿ-ն կարծում է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման, արտագաղթի կասեցման ուղղությամբ, այլ ոչ թե շեղվեն՝ մտնելով խնդրահարույց և բարդ քննարկումների մեջ, ինչն իր հերթին կարող է ապակայունացնել երկիրը:
ԲՀԿ–ն դեմ է սահմանադրական փոփոխություններին և Սարգսյանի հետ նոր կոալիցիա ձևավորելուն
Քիչ առաջ Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ այսօր տեղի է ունեցել է ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:
Սարգսյանի հետ քննարկումը հիմնականում ընթացել է չորս հարցերի շուրջ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ԲՀԿ օրակարգում չկա կոալիցիա մտնելու հարց, քանզի ԲՀԿ-ի համար երբևէ ինքնանպատակ չի եղել պաշտոններ զբաղեցնելու հարցը: ԲՀԿ-ի համար առաջնային նպատակ է շարունակում մնալ երկրի զարգացումն ու առաջընթացը, ինչպես նաև ազգաբնակչության կյանքի որակի բարելավման ապահովումը:
Քննարկվել է նաև Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ հարցը: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է ԲՀԿ դիրքորոշումն առ այն, որ կուսակցությունը սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին և դրա քննարկմանը հատկապես այս ժամանակահատվածում, երբ երկրում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ այս փուլում երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է: ԲՀԿ-ն կարծում է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման, արտագաղթի կասեցման ուղղությամբ, այլ ոչ թե շեղվեն՝ մտնելով խնդրահարույց և բարդ քննարկումների մեջ, ինչն իր հերթին կարող է ապակայունացնել երկիրը: