Լրահոս

20.08.2009 10:57


Բաղդադում ահաբեկչական գործողություններից զոհվածների թիվը հասել է 95–ի

Ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը, օգոստոսի 19-ին Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական գործողություների հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ, ևս 563 մարդ ստացել են վնասվածքներ։ Իրաքի մայրաքաղաքում արդեն 10 պայթյուն է տեղի ունեցել։

Ամենամեծ ավերածություններն առաջացրել են ֆինանսների և արտգործնախարարության շենքերի մոտ տեղակայված բեռնատարների պայթյունները։ Պայթուցիկների հիմնական մասը դրված է եղել կառավարական շենքերի մետ տեղակայված մեքենաների մեջ։ Բացի այս պայթյուններից՝ Բաղդադը միաժամանակ ռմբակոծության է ենթարկվել ականանետով։ Մի քանի արկեր ընկել են կառավարական կառույցների վրա։ Քաղաքում երթևեկությունը խախտվել է, ինչի հետևանքով չի հաջողվում տուժածներին ժամանակին հասցնել հիվանդանոցներ։ Վերջին կես տարվա ընթացքում սա ամենախոշոր ահաբեկչական գործողությունն էր Իրաքում։ Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները հայտարարել է, որ ահաբեկիչները որպես թիրախ ընտրել են այն կառույցները, որոնք խորհրդանշում են Իրաքի անկախությունը։ Բազմաթիվ պայթյուններ ուղղված են եղել շիա ուխտագնացների դեմ։ Օգոստոսի 21-ի գիշերը մահմեդականների մոտ սկսվում է սուրբ Ռամադան ամիսը։ Նախորդ տարիներին տեղի իշխանությունները նկատել են, որ  բռնությունները սաստկանում են հատկապես Ռամադանից առաջ և հետո։

Ըստ «AFP»-ի

Այս խորագրի վերջին նյութերը