Քաղաքական

10.04.2014 19:36


Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը մտադիր է կառավարման մոդելը փոփոխելու ճանապարհով վերարտադրել իր իշխանությունը»

Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը մտադիր է կառավարման մոդելը փոփոխելու ճանապարհով վերարտադրել իր իշխանությունը»

«Միակ բացատրությունը կարող է լինել այն, որ Սերժ Սարգսյանը մտադիր է կառավարման մոդելը փոփոխելու ճանապարհով վերարտադրել իր իշխանությունը»,–անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակըին՝ ԱրմԻնֆո-ին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը

«Աշխարհում ընդունված է, որ այս կամ այն երկրի առաջնորդը հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների փաթեթով, եթե կարծում է, որ դա երկրում կառավարման լավագույն մոդելն է: Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՀԿ-ն՝ սահմանադրական բարեփոխումների փաթեթ հրապարակելով: Անհասկանալի է՝ գործող նախագահը հասարակությանն է ներկայացնում սահմանադրական փոփոխությունների փաթեթ՝ ըստ էության առաջարկելով անցում կատարել կառավարման նոր համակարգի, միաժամանակ հայտարարելով, որ կառավարման ներկայիս կիսախորհրդարանական-կիսանախագահական համակարգը համարում է ավելի լավ և արդյունավետ: Այդ դեպքում, ինչո՞ւ է նա կառավարման այլ մոդելի անցում կազմակերպում: Սա միանգամայն անհեթեթություն է»,–նշել է Զուրաբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը