Լրահոս

20.08.2009 10:47


Աֆղանստանում սկսվել են նախագահական ընտրությունների քվեարկությունները

Աֆղանստանում սկսվել են նախագահական ընտրությունների քվեարկությունները

Օգոստոսի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 07։00-ին, Աֆղանստանում սկսվել են երկրի նախագահի ընտրությունները։ Այդ մասին հաղորդել է «AFR» գործակալությունը։ Երկրում քվեարկելու իրավունք ունի ընդամենը 17 մլն մարդ։

Հաղթանակի հիմնական հավակնորդը, նախնական հարցումների համաձայն, երկրի գործող ղեկավար Համիդ Կարզայն է, ով ունի Արևմուտքի աջակցությունը։ Նրա հիմնական մրցակիցը համարվում է Աֆղանստանի նախկին արտգործնախարար Աբդուլլա Աբդուլլան։

Կառավարության ամենաբարձր պաշտոնի համար ընտրացուցակում առաջադրված է ընդամենը 36 թեկնածու։ Աֆղանստանի օրենքների համաձայն երկրի նախագահն ընտրվում է հնգամյա ժամկետով։

Ընտրությունների նախօրեին «Թալիբան» շարժման ղեկավարները խոստացել էին խափանել քվեարկությունը՝ ահաբեկչական գործողություններ սկսելով ընտրատեղամասերում։ Աֆղանստանի իշխանություններն արդեն տեղեկացրել են, որ երկրի այն շրջաններում, որտեղ հնարավոր չէ ապահովել ընտրողների անվտանգությունը, քվեարկություն չի լինի։

 

Այս խորագրի վերջին նյութերը