Կարծիք

10.04.2014 16:12


Մերի Մովսիսյան. «Գագիկ Հարությունյանը հայտ է ներկայացնում՝ Տիգրան Սարգսյան–2 դառնալու»

Մերի Մովսիսյան. «Գագիկ Հարությունյանը հայտ է ներկայացնում՝ Տիգրան Սարգսյան–2 դառնալու»

Գագիկ Հարությունյանը հայտ է ներկայացնում՝ Տիգրան Սարգսյան–2 դառնալու։ Ճիշտ է, Սարգսյանը թիմով աշխատել չի սիրում, բայց այ առանց զուգընկերոջ չի կարողանում։ Քանի կար, Տիգրան Սարգսյանի հետ միասին էր երկրի կազմաքանդմամբ զբաղվում, իսկ հիմա էլ՝ Գագիկ Հարությունյանի։ Սահմանադրական բարեփոխումների միջոցով, փաստորեն, Սարգսյանը ցանկություն ունի բացարձակ մենիշխան լինել, մինչև մահը չբաժանի իրեն իշխանությունից։

Գագիկ Հարությունյանը լավ է՝ զերծ մնա նմանատիպ ծառայություններ մատուցելուց. հակառակ դեպքում ստիպված կլինի մի հատ էլ հրաժարականի դիմում ինքը ստորագրել։ Կուտակայինի պահով որոշումն առավել քան բավարար է, որ Գագիկ Հարությունյանը հետևություններ անի սահմանադրական բարեփոխումների կնքահայր դառնալու համար։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը