Աշխարհ

10.04.2014 15:07


Ալտինը կդառնա Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի ընդհանուր արժույթը

Ալտինը կդառնա Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի ընդհանուր արժույթը

Մաքսային միության անդամ–երկրները շրջանառության մեջ կդնեն նոր արժույթ՝ ալտին։ Որոշված էր այն ստեղծել 2025 թվականին, բայց ՌԴ նկատմամբ ԱՄՆ–ի ու Արևելքի կողմից կիրառված պատժամիջոցները հնարավոր է՝ զգալիորեն արագացնեն այդ գործընթացը՝ կրճատելով մինչև 3-5 տարի։

Մայիսին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները պայմանագիր կստորագրեն 2015 թվականին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին, որը յուրօրինակ պատասխան կդառնա ԵՄ–ին։ Նոր ֆինանսատնտեսական գոտուն հնարավոր է՝ միանան Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։

Նոր արժույթ ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Նուրսուլթան Նազարբաևին, որի ստեղծման գաղափարին 2012-ին հավանություն է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միության նախագծում ենթադրվում է միասնական արժույթի վերազգային մեգակարգավորիչ ստեղծել՝ Եվրասիական կենտրոնական բանկ, որը կենթարկվի ԵՏՄ–ի երկրների նախագահներից կամ վարչապետերից բաղկացած խորհրդին։

Տեղեկացնում է «lifenews.ru»-ն։

Այս խորագրի վերջին նյութերը