Եվ այսպես, Սերժ Սարգսյանն այսօր հրապարակեց «Սահմանադրական բարեփոխումներ» կոչված փաստաթղթի հայեցակարգը, որը հանգիստ կարելի է անվանել որպես «Լիսկաների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրության» ծրագիր։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,– ասել է Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Փաստորեն, ներքաղաքական դաշտում Սարգսյանը հերթական զիջմանն է գնում (առաջինը Տիգրան Սարգսյանի հեռացումն էր)՝ հայտարարելով, որ չի պատրաստվում նախագահի կամ վարչապետի տեսքով վերարտադրվել։ Այսինքն, նա և՛ շրջանառության մեջ է դնում մի փաստաթուղթ, որը ընտրակեղծիքների միջոցով վերարտադրվելու հնարավորություն է տալիս, և՛ հայտարարում է, որ չի պատրաստվում հետագայում զբաղեցնել նախագահի կամ վարչապետի աթոռը։
Թե որ «և»–ին է նա հակվելու և որքանով է հավատարիմ մնալու իր ասածներին, դժվար է ասելը։ Փորձը ցույց է տվել, որ Սարգսյանը մի բան ասում է, և ճիշտ հակառակ բանն՝ անում ու վերջում ստանում ենք մի երրորդ «և»։
Փորձը նաև ցույց է տվել, որ նա առանց աչքը թարթելու և առանց ամոթի կարող է ստել։
Սերժն ասում էր, որ գազը չի թանկանա, բայց թանկացրեց։
ՀՀԿ ղեկավարը պնդում էր, թե ՄՄ մտնելու խնդիր դրված չէ, և բանակցում էր ԵՄ–ի հետ ասոցացվելու շուրջ, սակայն մեկ գիշերվա մեջ հայտնվեց ՄՄ–ում։
Սարգսյանը «տիեզերական» ծրագրերի իրականացում էր խոստանում, բայց դրանցից ոչ մեկը կյանքի չկոչեց։
Հիմա նա ասում է՝ եկեք ընդունենք իմ առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, և խոստանում է չվերարտադրվել։
Ու որպեսզի գուշակությունների և «մամայիս արևների» հետևից չընկնենք, պետք է այնպես անենք, որ Սերժ Սարգսյանը ստիպված լինի հեռանալ պետական կառավարման համակարգից, քանզի ապացուցել է, որ այդ գործում ինքն անկարող է։
Պետք է մեկ բան հստակ արձանագրել. թեև Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե նախագահ ու վարչապետ չի պատրաստվում դառնալ, բայց դա չի նշանակում, որ ուզում է հեռանալ իշխանությունից։
Անշո՛ւշտ, «մուտիլովկաների» իրականացման հնարավորություն Սերժը միշտ ունի, բայց քաղաքական ուժերի և ՀՀ քաղաքացիների խնդիրը պետք է լինի «մուտիլովկաների» տեղ չթողնելը, քանզի վերջին տարիների փորձը մեկ այլ բան է ցույց տվել, այն է՝ ուժ տեսնելիս Սերժ Սարգսյանը զիջում է ու հանձնվում։
Այժմ նա գոնե հրապարակավ ընդունել է, որ չի գնալու վարչապետի կամ նախագահի աթոռին, բայց միևնույն ժամանակ չի թաքցրել, որ փորձելու է ընտրակեղծիքների միջոցով ու լիսկայական խորհրդարանի ձևավորման օգնությամբ շարունակել նեոբոլշևիկյան իր ծրագիրը՝ ԱԺ նախագահի կարգավիճակով։
«Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»,– իր իրական ծրագրերի մասին քողարկված ձևով հանդես է եկել Սերժ Սարգսյանը՝ բացահայտելով անկախ Հայաստանում ՍՄԿԿ–ի ղեկավար դառնալու և երկիրը «գենսեկի» կարգավիճակով կառավարելու իր նկրտումները։
Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չի պատրաստվում լքել պետական կառավարման համակարգը, այլ ուզում է կառավարման մոդելը փոխել, որպեսզի առանց ընտրական պրոցեսների մեջ ներքաշվելու հնարավորություն ստանա հավերժ իշխել։ Ու արդեն մեզանից է կախված, թե արդյոք թույլ կտա՞նք դա նրան անել, թե՞ ոչ։
Թույլ չտալու առաջին քայլը մինչև համապետական ընտրությունների անցկացումը սահմանադրական փոփոխություններ թույլ չտալն է։
Սերժ Սարգսյանի ներքաղաքական «և, և»–ը
Եվ այսպես, Սերժ Սարգսյանն այսօր հրապարակեց «Սահմանադրական բարեփոխումներ» կոչված փաստաթղթի հայեցակարգը, որը հանգիստ կարելի է անվանել որպես «Լիսկաների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրության» ծրագիր։
Ուշագրավն այն է, որ հայեցակարգի հրապարակմանը զուգընթաց՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում վերարտադրվել նախագահի կամ վարչապետի կարգավիճակով։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,– ասել է Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Փաստորեն, ներքաղաքական դաշտում Սարգսյանը հերթական զիջմանն է գնում (առաջինը Տիգրան Սարգսյանի հեռացումն էր)՝ հայտարարելով, որ չի պատրաստվում նախագահի կամ վարչապետի տեսքով վերարտադրվել։ Այսինքն, նա և՛ շրջանառության մեջ է դնում մի փաստաթուղթ, որը ընտրակեղծիքների միջոցով վերարտադրվելու հնարավորություն է տալիս, և՛ հայտարարում է, որ չի պատրաստվում հետագայում զբաղեցնել նախագահի կամ վարչապետի աթոռը։
Թե որ «և»–ին է նա հակվելու և որքանով է հավատարիմ մնալու իր ասածներին, դժվար է ասելը։ Փորձը ցույց է տվել, որ Սարգսյանը մի բան ասում է, և ճիշտ հակառակ բանն՝ անում ու վերջում ստանում ենք մի երրորդ «և»։
Փորձը նաև ցույց է տվել, որ նա առանց աչքը թարթելու և առանց ամոթի կարող է ստել։
Սերժն ասում էր, որ գազը չի թանկանա, բայց թանկացրեց։
ՀՀԿ ղեկավարը պնդում էր, թե ՄՄ մտնելու խնդիր դրված չէ, և բանակցում էր ԵՄ–ի հետ ասոցացվելու շուրջ, սակայն մեկ գիշերվա մեջ հայտնվեց ՄՄ–ում։
Սարգսյանը «տիեզերական» ծրագրերի իրականացում էր խոստանում, բայց դրանցից ոչ մեկը կյանքի չկոչեց։
Հիմա նա ասում է՝ եկեք ընդունենք իմ առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, և խոստանում է չվերարտադրվել։
Ու որպեսզի գուշակությունների և «մամայիս արևների» հետևից չընկնենք, պետք է այնպես անենք, որ Սերժ Սարգսյանը ստիպված լինի հեռանալ պետական կառավարման համակարգից, քանզի ապացուցել է, որ այդ գործում ինքն անկարող է։
Պետք է մեկ բան հստակ արձանագրել. թեև Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե նախագահ ու վարչապետ չի պատրաստվում դառնալ, բայց դա չի նշանակում, որ ուզում է հեռանալ իշխանությունից։
Անշո՛ւշտ, «մուտիլովկաների» իրականացման հնարավորություն Սերժը միշտ ունի, բայց քաղաքական ուժերի և ՀՀ քաղաքացիների խնդիրը պետք է լինի «մուտիլովկաների» տեղ չթողնելը, քանզի վերջին տարիների փորձը մեկ այլ բան է ցույց տվել, այն է՝ ուժ տեսնելիս Սերժ Սարգսյանը զիջում է ու հանձնվում։
Այժմ նա գոնե հրապարակավ ընդունել է, որ չի գնալու վարչապետի կամ նախագահի աթոռին, բայց միևնույն ժամանակ չի թաքցրել, որ փորձելու է ընտրակեղծիքների միջոցով ու լիսկայական խորհրդարանի ձևավորման օգնությամբ շարունակել նեոբոլշևիկյան իր ծրագիրը՝ ԱԺ նախագահի կարգավիճակով։
«Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»,– իր իրական ծրագրերի մասին քողարկված ձևով հանդես է եկել Սերժ Սարգսյանը՝ բացահայտելով անկախ Հայաստանում ՍՄԿԿ–ի ղեկավար դառնալու և երկիրը «գենսեկի» կարգավիճակով կառավարելու իր նկրտումները։
Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չի պատրաստվում լքել պետական կառավարման համակարգը, այլ ուզում է կառավարման մոդելը փոխել, որպեսզի առանց ընտրական պրոցեսների մեջ ներքաշվելու հնարավորություն ստանա հավերժ իշխել։ Ու արդեն մեզանից է կախված, թե արդյոք թույլ կտա՞նք դա նրան անել, թե՞ ոչ։
Թույլ չտալու առաջին քայլը մինչև համապետական ընտրությունների անցկացումը սահմանադրական փոփոխություններ թույլ չտալն է։
Կարեն Հակոբջանյան