Լրահոս

10.04.2014 13:10


Տուրչինովը խոստացել է զինաթափվելու դեպքում չհետապնդել ցուցարարներին

Տուրչինովը խոստացել է զինաթափվելու դեպքում չհետապնդել ցուցարարներին

Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նախագահի ժամանակավոր լիազորությունները կատարող նշանակված, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը երաշխավորել է, որ Ուկրաինայի հարավ–արևելքում ինքնակամ զենքերը վայր դնելու և բռնազավթած վարչական շենքերն ազատելու դեպքում ցուցարարները քրեորեն չեն հետապնդվի։ Այս մասին նա հայտարարել է երեկ խորհրդարանի նիստում՝ անդրադառնալով «Ռեգիոնների կուսակցության» պատգամավորի այն հարցին, թե պետք է անհապաղ դիտարկել ցուցարարների համաներման մասին օրինագիծը, որոնք գրավել են Դոնեցկում, Լուգանսկում ու Խարկովում վարչական շենքերը։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը