Քերին և Լավրովը կողմ են Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորմանը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կողմ են Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորմանը։ Այս մասին նախօրեին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ փոխանցելով կողմերի հեռախոսազրույցների բովանդակությունը։
«Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քերին և արտգործնախարար Լավրովը խոսել են Ուկրաինայի արևելքի կարևորագույն քաղաքներում իրավիճակի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, և երկուսն էլ դեմ են ուժի կիրառմանը»,–ասել է Փսակին։
Քերին և Լավրովը կողմ են Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորմանը