Լրահոս

19.08.2009 18:58


Սպանել է մորը

Օգոստոսի 18-ին, ժամը 17.30-ին, Մեծ Պարնիի գյուղապետից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1980 թ. ծնված Լուսինե Մ.-ն կացնով սպանել է մորը՝ 1951 թ. ծնված Գոհարիկ Քոսյանին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, Լուսինե Մ.-ն տան բակում կացնով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ. Քոսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կացինը և փայտի կտորն առգրավված են:
Լուսինե Մ.-ն ձերբակալված Է:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը