Արմեն Հարությունյան. Սերժ Սարգսյանը սկսել է հանձնել, բայց արդեն ներքաղաքական դաշտում
Սերժ Սարգսյանը սկսել է հանձնել, բայց արդեն ներքաղաքական դաշտում (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)
Այս օրերին նոր վարչապետի թեկնածությունից ոչ պակաս ինտրիգային է այն թեման, թե, ի վերջո, ո՞ւմ շնորհիվ պաշտոնանկ արվեց Տ.Սարգսյանը: Գաղտնիք չէ, որ Ս.Սարգսյանը, նշանակելով Տ.Սարգսյանին վարչապետ, դեռ 2008-ին, լուծում էր մեկ խնդիր։ Նա ուզում էր ունենալ այնպիսի վարչապետ, ով անընդունելի է ոչ միայն հասարակական ու գործարար լայն շրջանակների, այլ հենց իշխանական վերնախավի համար։ Նման վարչապետը ամբողջությամբ պետք է ծառայեր Ազատիչին: Այդպես էլ եղավ։
Սարգսյանը հաշվել էր, որ Տ.Սարգսյանը քանի տարի էլ աշխատի՝ մեկ է չի կարողանալու սեփական քաղաքական հենարանը ստեղծել, քանզի այնքան անլուրջ կերպար է, որ անգամ իր պաշտոնի ձգողական ուժի հաշվին չի կարող դառնալ ուժի կենտրոն, իսկ հետագայում էլ՝ Ս.Սարգսյանի ժառանգորդ: Մի խոսքով, Տիգրանը Սերժի համար գտածո էր։
Քայքայվեց երկրի տնտեսությունը, թաղվեցինք պարտքերի մեջ, արտագաղթը հասավ աղաղակող չափերի, երկրի ապագայի հանդեպ հավատն իսպառ վերացավ, բայց Տ.Սարգսյանը շարունակում էր պաշտոնավարել ու կյանքի կոչել իր ազգակործան ծրագրերը: Այսինքն, Ս.Սարգսյանը բոլորին հասկացնել տվեց, որ ինքն այնքան ուժեղ է, որ կարող է իրեն թույլ տալ ունենալ թույլ ու խամաճիկային վարչապետ, և անգամ, բոլորի համար վաղուց արդեն անտանելի դարձած այդ կերպարին պահել պաշտոնում: Ուստի, անվիճելի է, որ Ս.Սարգսյանն ամեն ինչ կաներ, որպեսզի իր իշխանության ամրության խորհրդանիշ հանդիսացող վարչապետին չփոխեր: Ու երբ ստիպված եղավ անել դա, ակամայից խոստովանեց, որ ինքն արդեն բավականաչափ թույլ է:
Ս.Սարգսյանը ոչ թե ընդունեց «նետած ձեռնոցը», այլ զգուշությամբ հետ բերեց ու դրեց «Հրաշալի քառյակի» ոտքերի տակ: Հասկանալի է, որ հիմա ոչիշխանական խորհրդարանական ուժերի մոտ ոգևորությունն ու անորոշությունը միախառնվել են: Չէ՞ որ մենք սովոր էինք, որ Ս.Սարգսյանը նախաձեռնողականություն է հանդես բերում արտաքին քաղաքական հարցերում, ու թեպետ ձախողում է ամեն ինչ և հանձնում հայաստանյան շահերը, բայց դրա շնորհիվ ձգտում ոչ մի միլիմետր չզիջել ներքաղաքական կյանքում: Տ. Սարգսյանին հեռացնելով՝ առաջին անգամ Սարգսյանը նախաձեռնողականություն հանդես բերեց ներքաղաքական ճնշումների պարագայում և գնաց ներքաղաքական հարցով զիջումների, որով փորձեց գոնե այս պահին ապահովագրել իր աթոռը։
Հիմա կարծում եմ, պետք է ուշքի գալ, մարսել առաջին հաղթանակը, իրավիճակը նորովի գնահատել, անկախ նրանից, թե ում կնշանակի վարչապետ Ս.Սարգսյանը, դա արդեն չի կարող ամրացնել նրա իշխանությունը, քանի որ Ազատիչը ոչ թե դրանով լուծելու է իր վերարտադրության հարցը, այլ փորձելու է ինքն ընտրել, թե ում անցնցում հանձնի իշխանությունը:
Այնպես որ, երբ ոմանց թվում էր, թե Ազատիչը Կաշչեյ Բեսսմերտնին է, այդպես չէ։ Պարզապես պետք է հստակ իմանալ, թե նրան ինչպես չեզոքացնել: Ու այս գործում հաստատ լավ խորհրդատու չէ էմոցիան։
Արմեն Հարությունյան. Սերժ Սարգսյանը սկսել է հանձնել, բայց արդեն ներքաղաքական դաշտում
Սերժ Սարգսյանը սկսել է հանձնել, բայց արդեն ներքաղաքական դաշտում
(ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)
Այս օրերին նոր վարչապետի թեկնածությունից ոչ պակաս ինտրիգային է այն թեման, թե, ի վերջո, ո՞ւմ շնորհիվ պաշտոնանկ արվեց Տ.Սարգսյանը:
Գաղտնիք չէ, որ Ս.Սարգսյանը, նշանակելով Տ.Սարգսյանին վարչապետ, դեռ 2008-ին, լուծում էր մեկ խնդիր։ Նա ուզում էր ունենալ այնպիսի վարչապետ, ով անընդունելի է ոչ միայն հասարակական ու գործարար լայն շրջանակների, այլ հենց իշխանական վերնախավի համար։ Նման վարչապետը ամբողջությամբ պետք է ծառայեր Ազատիչին: Այդպես էլ եղավ։
Սարգսյանը հաշվել էր, որ Տ.Սարգսյանը քանի տարի էլ աշխատի՝ մեկ է չի կարողանալու սեփական քաղաքական հենարանը ստեղծել, քանզի այնքան անլուրջ կերպար է, որ անգամ իր պաշտոնի ձգողական ուժի հաշվին չի կարող դառնալ ուժի կենտրոն, իսկ հետագայում էլ՝ Ս.Սարգսյանի ժառանգորդ: Մի խոսքով, Տիգրանը Սերժի համար գտածո էր։
Քայքայվեց երկրի տնտեսությունը, թաղվեցինք պարտքերի մեջ, արտագաղթը հասավ աղաղակող չափերի, երկրի ապագայի հանդեպ հավատն իսպառ վերացավ, բայց Տ.Սարգսյանը շարունակում էր պաշտոնավարել ու կյանքի կոչել իր ազգակործան ծրագրերը: Այսինքն, Ս.Սարգսյանը բոլորին հասկացնել տվեց, որ ինքն այնքան ուժեղ է, որ կարող է իրեն թույլ տալ ունենալ թույլ ու խամաճիկային վարչապետ, և անգամ, բոլորի համար վաղուց արդեն անտանելի դարձած այդ կերպարին պահել պաշտոնում: Ուստի, անվիճելի է, որ Ս.Սարգսյանն ամեն ինչ կաներ, որպեսզի իր իշխանության ամրության խորհրդանիշ հանդիսացող վարչապետին չփոխեր: Ու երբ ստիպված եղավ անել դա, ակամայից խոստովանեց, որ ինքն արդեն բավականաչափ թույլ է:
Ս.Սարգսյանը ոչ թե ընդունեց «նետած ձեռնոցը», այլ զգուշությամբ հետ բերեց ու դրեց «Հրաշալի քառյակի» ոտքերի տակ: Հասկանալի է, որ հիմա ոչիշխանական խորհրդարանական ուժերի մոտ ոգևորությունն ու անորոշությունը միախառնվել են: Չէ՞ որ մենք սովոր էինք, որ Ս.Սարգսյանը նախաձեռնողականություն է հանդես բերում արտաքին քաղաքական հարցերում, ու թեպետ ձախողում է ամեն ինչ և հանձնում հայաստանյան շահերը, բայց դրա շնորհիվ ձգտում ոչ մի միլիմետր չզիջել ներքաղաքական կյանքում: Տ. Սարգսյանին հեռացնելով՝ առաջին անգամ Սարգսյանը նախաձեռնողականություն հանդես բերեց ներքաղաքական ճնշումների պարագայում և գնաց ներքաղաքական հարցով զիջումների, որով փորձեց գոնե այս պահին ապահովագրել իր աթոռը։
Հիմա կարծում եմ, պետք է ուշքի գալ, մարսել առաջին հաղթանակը, իրավիճակը նորովի գնահատել, անկախ նրանից, թե ում կնշանակի վարչապետ Ս.Սարգսյանը, դա արդեն չի կարող ամրացնել նրա իշխանությունը, քանի որ Ազատիչը ոչ թե դրանով լուծելու է իր վերարտադրության հարցը, այլ փորձելու է ինքն ընտրել, թե ում անցնցում հանձնի իշխանությունը:
Այնպես որ, երբ ոմանց թվում էր, թե Ազատիչը Կաշչեյ Բեսսմերտնին է, այդպես չէ։ Պարզապես պետք է հստակ իմանալ, թե նրան ինչպես չեզոքացնել: Ու այս գործում հաստատ լավ խորհրդատու չէ էմոցիան։
Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts