Լրահոս

09.04.2014 17:22


ՄԱԿ–ին և Կարմիր խաչին հաջողվեց մարդասիրական օգնություն հասցնել Հալեպ

ՄԱԿ–ին և Կարմիր խաչին հաջողվեց մարդասիրական օգնություն հասցնել Հալեպ

Սիրիական կառավարության ու զինյալների միջև անցած տարվա հունիսից սկսվածտեղական հրադադարի արդյունքում առաջին անգամ մարդասիրական օգնություն հասավ Բուսթան–էլ–Կասր շրջան՝ Հալեպից հյուսիս։ Ինչպես նշվում է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, Կարմիր խաչի երկու բեռնատար ծածկոցներով օգնությունը՝ հիգիենիկ և խոհանոցային պարագաները, պարենը հասել են քաղաքի անցակետ՝ նշանակետից գրեթե երկու կիլոմետր հեռու։ Դրանից հետո ողջ օգնությունը սայլակներով հասցվել է քաղաք։ ՄԱԿ–ի կառույցը նշում է, որ բախման երկու կողմերը չեն խախտել հրադադարի պայմանները։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը