Կարծիք

09.04.2014 16:14


Ժողովո՛ւրդ, հանկարծ կուլ չտաք էս խայծը

Ժողովո՛ւրդ, հանկարծ կուլ չտաք էս խայծը

«Դիշովկա՛, սրիկա՛, հանցագո՛րծ։ Դու վաբշե ո՞վ ես։ Հե՛տ տվեք մեր հողերը»։-Ահա այսպիսի վանկարկումներով քիչ առաջ դիմավորեցին և ճանապարհեցին արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին «ԴԵՄ ԵՄ»-ի ակտիվիստները, երբ նա այսօր ռիսկ արեց և իջավ ցուցարարների մոտ` երկխոսություն առաջարկելու: Տիգրան Սարգսյանը հասկանում է, որ իր գլխի վրա կուտակվում են սև ամպեր, որոնք իրեն բերդ կհասցնեն, և հիմա նա փորձելու է հանրության մոտ շատ բարի և կիրթ գործչի տպավորություն ստեղծել, ով պատրաստ է գնալ ժողովրդի հետ երկխոսության:

Հիմա հաստատ կգտնվեն մի 2-3 ստրուկ, ովքեր կասեն, թե Տիգրանը գնաց լսելու ժողովրդի ձայնը: Ժողովո՛ւրդ, հանկարծ կուլ չտաք էս խայծը։ Տիգրանի տեղը ոչ թե Կառավարության շենքի տաք կաբինետն է կամ էլ Հանրապետության հրապարակը, որտեղ նա կփորձի երկխոսել ժողովրդի հետ: Նրա տեղը Նուբարաշենում է՝ թիվ 8 կամեռայում:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը