Քաղաքական

09.04.2014 15:41


Ցուցարարները Տիգրան Սարգսյանի հետևից բղավել են՝ «դիշովկա, սրիկա, հանցագործ»(տեսանյութ)

Ցուցարարները Տիգրան Սարգսյանի հետևից բղավել են՝ «դիշովկա, սրիկա, հանցագործ»(տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի Նալբանդյան փողոցը փակած ցուցարարներին է մոտեցել ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը։ Դա տեղի է ունեցել բողոքի գործողության մասնակիցների պահանջով։ Ավելի վաղ Դավիթ Սարգսյանը հրաժարվում էր դուրս գալ ցուցարարների մոտ՝ հայտնելով, թե պատրաստ է նրանց ընդունել։ Ցուցարարներին է մոտեցել նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բողոքի գործողության մասնակիցները սուլում էին՝ վանկարկելով՝ «Ա-մո՛թ»։ Ականատեսների փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանի հետևից վանկարկել են՝ «Սյու-զի՛»։

Նախկին վարչապետը երկխոսության առաջարկ արեց ակտիվիստներին, ինչին վերջինները պատասխանեցին դժգոհության բացականչություններով ու սուլոցներով։ Տիգրան Սարգսյանը խոսեց մի քանի րոպե ու հեռացավ։ Ակտիվիստները նրա հետևից սկսեցին բղավել՝ «դիշովկա, սրիկա, հանցագործ»։

Այս խորագրի վերջին նյութերը