Հովհաննես Իգիթյան. «Կամավոր այդ քայլը ոչ՛ Սերժ Սարգսյանը, ոչ՛ Էդվարդ Նալբանդյանը չէին անի»
«Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ իր գնալը պայմանավորված է սահմանի բացման կամ այլ պայմանների բարելավման հետ, որոնք կարող են բերել սահմանի բացմանը, չեմ կարծում, որ արվել է թուրք հասարակության համար»,–«Դե ֆակտո» ակումբում հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ ասել է Հովհաննես Իգիթյանը։
«Կարելի է ասել, որ դաարվել է այն ուժերի համար, որոնք պարտադրել են հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, այսինքն՝ այն պետությունների համար, որոնք դրդել են իրեն, որ ինքը սկսի ֆուտբոլային դիվանագիտությունը,և որոնք պարտադրել են, որ ապրիլի 22-ին հայտարարվի ճանապարհային քարտեզը, որն, իհարկե, համոզված եմ, որ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Էդվարդ Նալբանդյանը հասկանում էին, որ շատ սխալ քայլ է։ Ինձ թվում է, որ կամավոր այդ քայլը ոչ՛ Սերժ Սարգսյանը, ոչ՛ Էդվարդ Նալբանդյանը չէին անի»։
Սակայն այսօր այդ հայտարարությունը չի գործում, և մեկ տարի անց, Հ. Իգիթյանի կարծիքով, «Սերժ Սարգսյանը «մեսիջ» է ուղարկում, որ՝ ահա նայեք, որ ես արեցի այն, ինչ ասացիք. Ցեղասպանության օրվանից առաջ կորցնելով իմ իմիջը երկրի ներսում և սփյուռքում, կորցնելով կոալիցիայի մի կուսակցություն՝ ամեն ինչ արեցի, սակայն ոչինչ չի կատարվում»։ Նրա կարծիքով Գյուլի այցը ևս պարտադրված էր, և հիմա «Սերժ Սարգսյանը պետք է ուղղակի այդ ձևը գտնի, թե ինչպես դուրս գա այդ փակուղուց, որովհետև սահմանը չի բացվելու»։
-Երևի Թուրքիային կխնդրեն, որ մի բարեհամբույր հայտարարություն անի Հայաստանի հանդեպ, Սերժ Սարգսյանն էլ կհայտարարի, թե ահա սա այն հնարավոր զարգացումն է, որը թույլ կտա բարելավել մեր հարաբերությունները, և գնալու է Թուրքիա,- կարծիք է հայտնել Հ. Իգիթյանը։
Ինչ վերաբերում է «Պե՞տք է Սերժ Սարգսյանը գնա ֆուտբոլ դիտելու, թե՞ ոչ» հարցին, ապա Հ. Իգիթյանն ասել է.
-Ֆուտբոլին գնում են ֆուտբոլային խաղ նայելու և մեր ֆուտբոլիստներին երկրպագելու և աջակցելու, ոչ թե դիվանագիտական և միջպետական հարցեր դիտելու։ Ֆուտբոլին գնալը ճիշտ է, եթե դու ֆուտբոլ սիրում ես զուտ խաղը դիտելու համար։ Ֆուտբոլ դիտելու գնալը չպետք է դիտարկվի որպես երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման քայլ։
Հովհաննես Իգիթյան. «Կամավոր այդ քայլը ոչ՛ Սերժ Սարգսյանը, ոչ՛ Էդվարդ Նալբանդյանը չէին անի»
«Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ իր գնալը պայմանավորված է սահմանի բացման կամ այլ պայմանների բարելավման հետ, որոնք կարող են բերել սահմանի բացմանը, չեմ կարծում, որ արվել է թուրք հասարակության համար»,–«Դե ֆակտո» ակումբում հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ ասել է Հովհաննես Իգիթյանը։
«Կարելի է ասել, որ դա արվել է այն ուժերի համար, որոնք պարտադրել են հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, այսինքն՝ այն պետությունների համար, որոնք դրդել են իրեն, որ ինքը սկսի ֆուտբոլային դիվանագիտությունը, և որոնք պարտադրել են, որ ապրիլի 22-ին հայտարարվի ճանապարհային քարտեզը, որն, իհարկե, համոզված եմ, որ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Էդվարդ Նալբանդյանը հասկանում էին, որ շատ սխալ քայլ է։ Ինձ թվում է, որ կամավոր այդ քայլը ոչ՛ Սերժ Սարգսյանը, ոչ՛ Էդվարդ Նալբանդյանը չէին անի»։

7or.am