Պուտինը կոշտ կարձագանքի ծայրահեղականության ու բռնության քարոզչությանը
Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը Սոչիում հատուկ ծառայությունների ղեկավարների հետ նիստում բռնության, կրոնական և ազգային անհանդուրժողականության նկատմամբ հայտարարել է կոշտ արձագանքի անհրաժեշտության մասին։ Երկրի ղեկավարը նշել է փոխգործակցության բարձրացման կարևորությունը՝ մասնագիտական հմտությունների ակտիվ փոխանակմամբ, ինչպես նաև ժամանակակից մեթոդների օգտագործումը՝ բացահայտելու և կասեցնելու հնարավոր ահաբեկչական գործողությունները։
Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունն օգտագործվի ապակայունացման նպատակով, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայում։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։