Աշխարհ

09.04.2014 12:15


Արսեն Ավակով. «Բողոքի գործողությունները կկանխվեն կա՛մ բանակցությունների միջոցով, կա՛մ ուժի կիրառմամբ»

Արսեն Ավակով. «Բողոքի գործողությունները կկանխվեն կա՛մ բանակցությունների միջոցով, կա՛մ ուժի կիրառմամբ»

«Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում սկսված բողոքի գործողությունները կկանխվեն կա՛մ բանակցությունների միջոցով, կա՛մ ուժի կիրառմամբ»,–այդ մասին, «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը։ Նա խոստացել է 48 ժամվա ընթացքում վերացնել երկրի արևելյան քաղաքներում ստեղծված լարված իրավիճակը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերը նշված քաղաքներում բողոքի գործողությունների մասնակիցները չեն ճանաչում Վիկտոր Յանուկովիչի հեռացումից հետո նոր նահանգապետերի լեգիտիմությունը։ Բացի այդ, ցուցարարները պահանջում են մեծացնել շրջանների լիազորություններն ու իրավունքները։

Այս խորագրի վերջին նյութերը