Քաղաքական

09.04.2014 12:07


Շաբաթ օրը 4 ոչիշխանական ուժերը տնտեսական ֆորում են հրավիրելու

Շաբաթ օրը 4 ոչիշխանական ուժերը տնտեսական ֆորում են հրավիրելու

Ապրիլի 12–ին Ծաղկաձորում ոչիշխանական 4 ուժերը տնտեսական ֆորում են մտադիր հրավիրել, որտեղ քննարկվելու է ապագա կառավարությանը ներկայացվելիք տնտեսական ծրագիրը։ Այս մասին «7օր»–ի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

–Ծրագիրը դեռ քննարկման փուլում է, մոտենում ենք ավարտին և ուզում ենք այն ներկայացնել շաբաթ օրը՝ քառյակի կողմից հրավիրվելիք տնտեսական ֆորումի ժամանակ։ Այս մասին մանրամասն հայտարարությունը կտարածենք կա՛մ այսօր երեկոյան, կա՛մ վաղը,–ասել է Ս. Մարգարյանը։

Մինչ այդ, այսօր՝ ժամը 14։00–ին, ՀԱԿ խմբակցությունում տեղի է ունենալու քառյակի հերթական դռնփակ հանդիպումը, որտեղ քննարկվելու են ինչպես տնտեսական ֆորումի կազմակերպչական հարցերը, այնպես էլ բուն տնտեսական ծրագիրը։

Ս. Մարգարյանի խոսքերով՝ նաև կքննարկեն 4 ոչիշխանական ուժերի առաջնորդների հանդիպման հարցը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը