Աշխարհ

09.04.2014 10:27


77-ամյա Բեռլուսկոնին իր պատիժը կկրի ծերանոցում աշխատելով

77-ամյա Բեռլուսկոնին իր պատիժը կկրի ծերանոցում աշխատելով

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր պատիժը կարող է կրել ծերանոցում աշխատելով:

Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման «Mediaset» ընկերության հարկերի հարցով, սակայն համաներման տակ էր ընկել, իսկ պատիժը՝ մեղմվել: Անցած տարի Բեռլուսկոնին դարձավ 77 տարեկան. տարիքի բերումով նախկին վարչապետի ազատազրկումը կփոխարինվի հասարակական աշխատանքով:

Բեռլուսկոնին ծերանոցում կաշխատի շաբաթը մեկ օր. մնացած ժամանակ նա կլինի տնային կալանքի տակ: Լավ պահվածքի դեպքում պատժի կրումը կարող է տևել 9 ամիս:

Դատարանը վերջնական որոշում կկայացնի հինգշաբթի:

Այս խորագրի վերջին նյութերը