«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր` ժամը 12:30-ին, ֆինանսերի նախարարությունից դեպի Պետական եկամուտների կոմիտե երթ կանցկացնի: Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 9-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվում ենք ՀՀ ֆինանսների նախարարության մոտ և շարժվում դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքները: Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության: Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Մեր հաղթական պայքարը շարունակվում է․․․»:
Այսօր «Դ!ԵՄ ԵՄ»-ը բողոքի երթ կանցկացնի
«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր` ժամը 12:30-ին, ֆինանսերի նախարարությունից դեպի Պետական եկամուտների կոմիտե երթ կանցկացնի:
Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 9-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվում ենք ՀՀ ֆինանսների նախարարության մոտ և շարժվում դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքները:
Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:
Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:
Մեր հաղթական պայքարը շարունակվում է․․․»: