Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական հոդվածն է հրապարակել «Ալ Ջազիրա»-ում: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:
Ռուսաստանի՝ ռազմավարական խորքի վրա հիմնված ազգային անվտանգության հայեցակարգը նշանակում է՝ այն միշտ սեղմելու է դեպի արևմուտք։
Սառը պատերազմի ավարտը դարակազմիկ իրադարձություն էր։ Դրա վերսկսումը չափազանց անպատասխանատու կլինի։ Այն շրջադարձային պահ էր՝ պատմական տեսանկյունից ոչ պակաս կարևոր, քան Վեստֆալյան հաշտությունը, Ֆրանսիական հեղափոխությունը, Վիեննայի կոնգրեսը կամ երկու աշխարհամարտերը։ Եվ ինչպես բոլոր դարակազմիկ իրադարձությունների դեպքում է, շարունակականության և փոփոխության հակադիր ուժերը պայմանավորել են և կշարունակեն պայմանավորել հետագա իրադարձություններն ու զարգացումները։
Նապոլեոնյան պատերազմների ավարտին Եվրոպան առերեսվեց երկընտրանքի։ Չնայած ֆրանսիական միլիտարիզմի վերածնման վախին՝ Եվրոպան, այնուամենայնիվ, կարողացավ Ֆրանսիային ինտեգրել միջազգային հարաբերությունների համակարգում։ Դա աշխատեց։
Նմանատիպ փորձ արվեց Սառը պատերազմի ավարտից հետո, երբ ջանքեր գործադրվեցին միջազգային համակարգում Ռուսաստանին ինտեգրելու համար։ Բորիս Ելցինի թույլ Ռուսաստանի տարիներին դա կարծես աշխատում էր։ Սակայն Վլադիմիր Պուտինի դեպքում, որը ավելի ուժեղ Ռուսաստանի ղեկին է, այդ նույն համակարգը լուրջ ճեղքեր է տվել, և եթե դրանք խորանան, Սառը պատերազմի վերսկսման հավանականությունը կմեծանա։
Այսպիսի սցենարից խուսափելու համար մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին՝ որո՞նք էին փոփոխության և շարունակականության ուժերը Սառը պատերազմի ավարտին, ինչպե՞ս էին դրանք իրար վրա ազդում և ինչպե՞ս են շարունակում ազդել, ինչպե՞ս և ի՞նչ խորությամբ է դրանց փոխազդեցությունը շարունակում ձևավորել համաշխարհային քաղաքականությունն ու նոր աշխարհակարգը։
Փոփոխության հիմնարար, գերիշխող և գերակա ուժ էր ժողովրդավարության և ազատ շուկաների հաղթանակը ավտորիտարիզմի և պլանային տնտեսության նկատմամբ։ Շարունակականության գերիշխող ուժը, որն ամբողջովին անտեսվեց նոր համակարգի ճարտարապետների կողմից, Ռուսաստանի անվտանգության մշտնջենական խնդիրն էր։
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության խոշորագույն երկու դեմքերը՝ Ջորջ Քենանն ու Հենրի Քիսինջերը, նախազգուշացնում էին Ռուսաստանի ամենազգայուն մտահոգությունն անտեսելու գնի մասին։
Ռուսաստանի ամենազգայուն մտահոգությունն անտեսելու գինը
Ահա թե ինչ էր ասել Քենանը՝ Խորհրդային Միության նկատմամբ ԱՄՆ-ի զսպողական հաջող քաղաքականության ճարտարապետը, New York Times-ի սյունակագիր Թոմաս Ֆրիդմանի հետ զրույցում 1998թ․ մայիսին՝ ճիշտ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Սենատը վավերացրել էր ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագիրը.
Հենրի Քիսինջերը 2001թ․ իր «Արդյոք Ամերիկային արտաքին քաղաքականություն պե՞տք է» գրքում գրել է․
«Ռուսաստանի՝ ատլանտյան պետություններին ուղղված հիմնական մարտահրավերներից մեկն այն է, թե հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանին դրդել փոխելու անվտանգության իր ավանդական սահմանումը։ Հաշվի առնելով նրա պատմական փորձը՝ Ռուսաստանը չի կարող առանձնահատուկ մտահոգություն չունենալ իր ընդարձակ սահմանների անվտանգության վերաբերյալ, և Արևմուտքը պետք է զգույշ լինի՝ իր ինտեգրված ռազմական համակարգը Ռուսաստանի սահմաններին շատ մոտ չտանելու հարցում։ Սակայն, հավասարապես, Արևմուտքը պարտավոր է Ռուսաստանին ստիպել հրաժարվել հարևաններին գերիշխելու ձգտումներից։ Եթե Ռուսաստանն իրեն հանգիստ զգա իր ներկա սահմաններում, արտաքին աշխարհի հետ նրա հարաբերությունները արագ կբարելավվեն։ Սակայն եթե բարեփոխման արդյունքը լինի հզորացած Ռուսաստանը, որը վերադառնում է գերիշխանության իր քաղաքականությանը, սառըպատերազմյան դարաշրջանի լարվածություններն անխուսափելի կլինեն»։
Հետսառըպատերազմյան շրջանի առանձնահատկությունն այն էր, որ փոփոխությունների ինստիտուտների մեծ մասը, եթե ոչ բոլորը, հենց շարունակականության ինստիտուտներն էին: Իսկապես, այն նույն ինստիտուտները, որոնք նպաստեցին նախ Խորհրդային Միության զսպմանը, ապա փլուզմանը` ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը,- նրանք էին, որ ձևափոխվեցին և վերափոխվեցին՝ հարմարվելու և ընդգրկելու նորահայտ պետություններին և ուրվագծելու նոր աշխարհակարգը:
Սա ակնհայտ արևմտյան մտահղացում էր՝ հարմար և էժան: Եվ այստեղ են այսօրվա տարաձայնության, անհամաձայնության, հիասթափության ու հակակրանքի սերմերը:
Ընդօրինակե՞լ Ֆինլանդիային
Սկսած Բեռլինի պատի փլուզումից՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի սահմանները տեղաշարժվել են արևելք: Արևմուտքի լռելյայն համաձայնությամբ Ուկրաինայի և Վրաստանի պատրաստակամությունը՝ դառնալու և´ ՆԱՏՕ-ի, և´ ԵՄ-ի անդամ, ունի այս կազմակերպությունները Ռուսաստանի սահմաններին մոտեցնելու ներուժ՝ այս անգամ արևմուտքից և հարավից: Վերջին երկու տասնամյակում Ռուսաստանը երկու ներխուժում է իրականացրել իր անմիջական հարևանությամբ երկրների նկատմամբ՝ Վրաստանի` 2008թ. օգոստոսին, և Ուկրաինայի` ընդամենը անցյալ ամիս, երկուսն էլ՝ ոչ պատահականորեն:
Եթե ցանկանում ենք հասկանալ Ռուսաստանի վարքագիծն ու մտադրությունները, պետք է սկսենք նրանից, թե ինչպես է Ռուսաստանն ընկալում իր հիմնական թուլությունը՝ սահմանները։ Պատմականորեն Ռուսաստանն իր ազգային անվտանգության հայեցակարգը կառուցել է ռազմավարական խորքի գաղափարի վրա՝ իր սահմանների շուրջ դաշնակիցների միջոցով: Այսպիսով՝ Ռուսաստանը միշտ սեղմում է դեպի արևմուտք: Իսկ Եվրոպան միշտ սեղմում է դեպի արևելք:
ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին փետրվարի 22-ին Financial Times-ում հրապարակած իր հոդվածում գրել էր.
«Արևմուտքը, այնուամենայնիվ, կարող է կառուցողական դեր խաղալ բռնության պոռթկման զսպման հարցում: Դա կպահանջի ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից համաձայնեցված գործողություն: ԱՄՆ-ը կարող է և պետք է պարոն Պուտինին հստակ հասկացնի, որ պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի իսկապես անկախ և տարածքայնորեն ամբողջական Ուկրաինան Ռուսաստանի նկատմամբ վարի քաղաքականություն, ինչպես արդյունավետ կերպով Ֆինլանդիան է վարում՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարևանություն, տնտեսական հարաբերությունների լայն սպեկտր Ռուսաստանի և ԵՄ-ի հետ, սակայն չմիացում ցանկացած ռազմական դաշինքի, որը Մոսկվան համարում է իր դեմ ուղղված, միաժամանակ` իր եվրոպական փոխկապվածության ընդլայնում: Կարճ ասած` ֆիննական մոդելը կարող է իդեալական օրինակ դառնալ Ուկրաինայի, ԵՄ-ի և Ռուսաստանի համար»:
Իսկապես, մենք այսօր մի փուլում ենք, երբ մեղավորներ փնտրելն անօգուտ է, անարդյունք և վտանգավոր: Խաղադրույքներն այնքան բարձր են, որ ուշադրության կենտրոնում պետք է լինի իրադարձությունների սրացումից խուսափելն ու այն ուղիների որոնումը, որոնք կհամադրեն երկու կողմերի շահերը և առաջին հերթին` ազգային անվտանգության շահերը։
Վարդան Օսկանյան.«Հասկանալով Ռուսաստանը»

«Իմ կարծիքով՝ սա նոր Սառը պատերազմի սկիզբ է։ Ըստ իս՝ ռուսները աստիճանաբար, բայց միանշանակ բացասաբար կարձագանքեն, դա կազդի նրանց քաղաքականության վրա։ Կարծում եմ՝ սա ողբերգական սխալ է։ Եվ դրա համար պատճառ չկա, ինչ էլ որ լինի։ Որևէ մեկը որևէ մեկին այլևս չի սպառնում։ Այս ընդլայնումը ԱՄՆ հիմնադիր հայրերին իրենց գերեզմաններում շուռ կտա»։

Աղբյուրը՝ civilnet.am։