Կարծիք

08.04.2014 16:00


«Նախարար կարող ես չլինել, բայց չաթլախ կոչվել ստիպված ես»

«Նախարար կարող ես չլինել, բայց չաթլախ կոչվել ստիպված ես»

«Նախարար կարող ես չլինել, բայց չաթլախ կոչվել ստիպված ես»
(Տիգրան Սարգսյանը պետք է դատվի)

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, երբ ռետրոսպեկտիվ հայացք ես գցում ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններին ու դրանց հետագա հանգուցալուծմանը, ակամայից հիշում ես դեպքեր ու դեմքեր, որոնց չանդրադառնալ ուղղակի չես կարող:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանին որակել էր դալտոնիկ, ինչին Մելիքիչը հակադարձել էր բավական օրիգինալ այն ժամանակվա տեսանկյունից, իսկ անհեռատես՝ այժմյան զարգացումների ֆոնին. «Չգիտեմ՝ ես դալտոնիկ եմ, թե չէ, բայց «Ժառանգությունը» հաստատ քաղաքական իմպոտենտ է»:

Բայց որքան էլ մեծ լինի «Դեմ եմ» շարժման ներդրումը Տ.Սարգսյանի հրաժարականի հարցում, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ընկրկում է ռեալ ուժի առաջ, իսկ դա տվյալ պարագայում «Հրաշալի քառյակն է», որի լիիրավ անդամն է «Ժառանգությունը»: Այսինքն, եթե Խոսրով Մելիքիչը չի նկատում «Ժառանգության» քաղաքական էրեկցիան, ուրեմն ինքը դալտոնիկ է, թե ոչ, չգիտենք, բայց որ քաղաքականապես «քյոռ» է, դա հաստատ:

Մեկ այլ դեպքում Հրայր Թովմասյանը կառավարության հրաժարականի՝ ոչիշխանական ուժերի մտադրության վերաբերյալ ասել էր, թե՝ ղալաթ են անում, ինչին «Հրաշալի քառյակի» մեկ այլ ներկայացուցչի կողմից արդարադատության նախարարը ստացել էր «չաթլախ» որակումը: Իսկ այս հարցը լուծվեց անգամ ժամանակից շուտ, քանի որ պահանջից օրեր առաջ Ս.Սարգսյանը պարտադրեց Տ.Սարգսյանին հրաժարական տալ, ինչով և պարզորոշ ասեց Հրայր Թովմասյանին, թե՝ ղալաթ ես արել, որ ասել ես, թե ղալաթ են արել:
Իսկ հիմա քաղաքական իրավիճակի գնահատման ու որոշակի պայմանավորվածությունների արդյունքում է որոշվելու, թե ով է լինելու նախարար, ով՝ ոչ: Այսինքն, այն, որ նախարարը չաթլախ է, դա գիտենք, բայց կլինի՞ արդյոք չաթլախը նախարար, դա դեռ անհայտ է:

Դե ինչպես սրանից հետո չհիշես վրացական հայտնի անեկդոտը:
«Ռուս տուրիստներին Թբիլիսիում զբոսավարը ներկայացնում է իրենց տեսարժան վայրերը, մեկ էլ հասնում են մի արձանի, ու նա ասում է.

-Սա էլ անհայտ զինվորի գերեզմանն է:

Զբոսաշրջիկներից մեկը զարմացած բացականչում է.

-Ինչպե՞ս թե, բայց չէ՞ որ արձանի տակ անուն ազգանուն է գրված:
Զբոսավարը պարզաբանում է.

-Դուք ինձ ճիշտ չհասկացաք: Այն, որ այստեղ թաղված է Վալիկոն, դա հայտնի է, իսկ եղե՞լ է նա զինվոր, թե՞ ոչ, այ դա է անհայտ»:

Ուստի, խոսքս ավարտեմ ռուս մեծ բանաստեղծ, գրող Նիկոլայ Նեկրասովի հրաշալի խոսքերով, որի վերաձևակերպված տարբերակն էլ այսօրվա նյութիս վերնագիրն է. «Բանաստեղծ կարող ես դու չլինել, բայց քաղաքացի լինել պարտավոր ես»:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը