Արմեն Ռուստամյան. «Պատրաստ եմ թևերս քշտել ու մտնել էդ գործի մեջ»
ՀՅԴ-ն համաձայն է ընդգրկվել նոր կառավարության կազմում, եթե համաձայնություն լինի նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ առաջարկված կուսակցության յոթ կետերի շուրջ։ Այսօր Ազգային ժողովում լրագրողներին ներկայացրել է այս դիրքորոշումը խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նպատակն, ըստ նրա, ոչ թե քառյակի պահպանումն է կամ կառավարությունը, այլ շատ ավելի կարեւոր բան՝ երկրի վիճակը բարելավելը։ Իսկ ինչ կլինի քառյակի հետ, դեռեւս քննարկումներ կլինեն․ «Ոչ մի բան ինքնանպատակ չէ՝ ո՛չ էս հարաբերություններն են ինքնանպատակ, ո՛չ վարչապետի անձն ու կառավարության կազմն են ինքնանպատակ․․․Երկիրն այս վիճակում չպետք է թողնվի, պետք է արագ երկիրն այս վիճակից հանվի։ Խնդիրը սա է, նպատակը սա է, բոլոր միջոցները, որ դրան համահունչ են, մենք պատրաստ ենք քննարկել, կիրառել, մնացածը միջոցներն են, մենք անընդհատ հայտնվում ենք այն սխալի մեջ, որ միջոցները նպատակի տեղ շփոթում ենք, մեր համար ո՛չ նպատակ է քառյակը, ո՛չ նպատակ է կառավարությունը, ո՛չ վարչապետի անձը, ոչ էլ այս իշխանությունները։ Մեր համար նպատակ է մեր երկիրն այս ծանր վիճակից հանելը։ Արյունահոսում է երկիրն արտագաղթի տեմպերով, պետք է սա՛ կանգնեցնել։ Սա՛ է խնդիրը. եթե բոլորն այս ընկալումով մոտենան, կգտնենք համատեղ համապատասխան միջոցներ՝ այդ նպատակին հասնելու։ Սա է»։
Եթե ծրագիրն ընդունվի իշխանությունների կողմից, ՀՅԴ-ն ու անձամբ Արմեն Ռուստամյանը պատրաստ են աշխատանքի, պատրաստ են քննարկել ծրագիրն ու համաձայն են այն կյանքի կոչելու հարմար առիթն օգտագործել, հատկապես, եթե, ըստ Արմեն Ռուստամյանի, իրավիճակ է փոխվել, այսինքն վարչապետ է փոխվել․ «Եթե չեն համաձայնում ծրագրի շուրջ, ոչ մի խոսակցություն իմաստ չունի մեր համար։ Իմաստ է ստանում, երբ ասում են՝ այո, համաձայն ենք։ Սա է վիճակը, վիճակը փոխելու ծրագիրն էլ սա է, էդտեղ ես իմ աշխատելու տեղը, իմ անելիքը տեսնում եմ եւ պատրաստ եմ թեւերս քշտել ու մտնել էդ գործի մեջ, սա ենք ասում»,- համոզված է Արմեն Ռուստամյանը։
Իսկ թե այն կստանա Ազգային համաձայնության կառավարություն կամ մեկ այլ անվանում կունենա, Ռուստամյանը չի կարեւորում։ Կհանդիպի՞ երկրի ղեկավարի հետ, հրավեր եղե՞լ է, թե ոչ հարցերին Ռուստամյանի պատասխանը հետեւյալն է․ «Հրավերքը լինելու է, բնականաբար, Սահմանադրության պահանջին համապատասխան, Սահմանադրությամբ գրված է։ Եղել է, մնացածը մերժել են, ես անձամբ մասնակցել եմ, 2013թ.-ին էլի նույն ինչ-որ պատճառաբանություններով չմասնակցեցինք, բայց ես գնացել եմ, նախագահին ներկայացրել եմ նույն մոտեցումները, նոր բան չկա, հարգելիներս, այն ժամանակ նախագահը չընդունեց ամբողջական այդ նույն յոթ կետերի մեր մոտեցումները, հիմա ինչ-որ բաներ փոխվել են»:

Մանրամասները՝ galatv.am–ում։