Վերջերս հայկական հեռուստաընկերություններով պտտեցվում էին «Պոպուլուս» անունը կրող «անկախ» սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցման արդյունքները։ Դե եթե «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերություններին ցուցում է տրվել լուսաբանել պոպուլուսների թվանկարչությունը՝ ուրեմն գործ ունենք նախագահականի «դաբրոյի» հետ։
Հանրությանը ներկայացրած թվերից և արդյունքների մեկնաբանություններից կարելի է կռահել, թե ինչ «բադիկներ» են փորձել տեղեկատվական դաշտ նետել Բաղրամյան 26-ից։ Բայց մեզ այժմ դա չի հետաքրքրում։ Հետաքրքիրն այն է, որ իշխանությունների սոցիոլոգիական հարեմում իրարանցում է սկսվել։
Հավանաբար զգալով, որ իր ծառայություններից իշխանությունները կարող են այս անգամ չօգտվել՝ տեղական նշանակության «պոպուլուս» Ահարոն Ադիբեկյանը շտապեց ասուլիս հրավիրել ու հայտարարել, թե սեփական միջոցներով հարցում է անցկացրել և պարզել, որ առաջիկա ԱԺ ընտրություններում անցողիկ են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»։ Այդպիսով Ադիբեկյանը բոլորի հետ «ախպերություն» անելու հայտ ներկայացրեց։
Ուշագրավ է, որ պարոն սոցիոլոգը մշտապես հայտարարել է, թե հարցում անցկացնելը թանկ հաճույք է, և ինքը միայն պատվիրատուների առկայության դեպքում կարող է այն անել, բայց արի ու տես, որ տնտեսական ճգնաժամի էս «նեղ-մաջալին» Ադիբեկյանը սեփական միջոցներով ափալ-թափալ հարցում է անցկացրել։ Այս ամենը ցույց է տալիս, որ սոցիոլոգին, ամենայն հավանականությամբ, մտահոգել է իշխանությունների՝ «ֆիռմա» ադիբեկյանների ծառայություններից օգտվելու հանգամանքը։
«Դե որ այդպես է՝ ես էլ «էստի համեցե՛ք» կկանչեմ ու կհայտարարեմ, որ բոլորն էլ անցողիկ են»,-մտածել է Ադիբեկյանը և ասուլիս հրավիրել՝ ձեռքի հետ էլ շանտաժ անելով իշխանությանը։ Ու որպեսզի կոմերցիոն կանոնները պահպանվեն, նա «ֆոռա» է տվել այսօր դաշտում առկա հարաբերականորեն ակտիվ բոլոր ուժերին՝ չմոռանալով նկատել, որ հինգ տոկոսի շեմը հաղթահարող կուսակցություններին վերաբերող իր նշած պատկերը կարող է լրջորեն փոխվել ընտրությունների նախաշեմին։ Այսինքն՝ կգործի «շատ կտաս՝ շատ տոկոս կտամ, քիչ կտաս՝ քիչ տոկոս կտամ» սկզբունքը։ Այս ամենը լավ հաջողված կոմերցիա է հիշեցնում, բայց ի՞նչ կապ ունի սոցիոլոգիան, գրողը տանի՛։
Ահարոն Ադիբեկյանի «էստի համեցե՛ք»-ը

Կարեն Հակոբջանյան