Քանի որ Աշոտյանը դեռ շարունակում է բարբառել հանրակրթական դպրոցներում դրամահավաքության դեմ կատաղի պայքարի մղելու մասին, որը, իբր, իրականացնում է իր նախարարությունը, ներկայացնում եմ ավագ դպրոցն ավարտող դստերս «ծնողկոմիտեի» հետ իմ հերթական հեռախոսազրույցը:
Անցյալ տարվա աշնանը սույն «ծնողկոմիտեն» էլի էր զանգել, ինչի մասին գրել եմ ՖԲ-ում, բայց դե, Աշոտյանը նման գրառումները չի կարդում:
Քանզի իրեն վստահված ոլորտը բրախած՝ օրուգիշեր զբաղված է ներքաղաքական գործընթացների վերաբերյալ ստատուսներ գրելով:
Ինչեւէ, անցյալ տարվա աշնանը դարձյալ ծնողներից 20 հազար դրամ պլոկեցին բնությանը անհայտ «հոգաբարձուների խորհրդի», հետո՝ «դպրոցի ֆոնդի», հավաքարարի փողի, ժավել ու ավել առնելու, սապոնի ու մաքրող հեղուկների եւ այլ սանիտարական միջոցների համար:
Երեկ կրկին զանգեց «ծնողկոմիտեն» ու ինձ «մեծ ավետիս» տվեց:
-Ալո, բարեւ ձեզ, գիտեք, մենք որոշել ենք ընդհանուր գումարի չափը, ահագին մտածեցինք դասղեկի հետ, որ մի քիչ հարմար գումար լինի, որ բոլորը կարողանան վճարել: Դե, երեխեքը ավարտում են, ու հազար ու մի ծախս կա՝ սկսած քնություններից մինչեւ ատեստատը, ավարտական միջացառումը: Ինչքան հաշվեցինք, մեկ ա, էլի գոնե յուրաքանչյուրը պետք ա 40 հազար դրամ տա:
-Կոնկրետ, ինչի՞ համար:
-Դե, 100 հազարը պետք ա տանք տնօրինությանը, 10 հազարական դրամ ամեն քննությանը, ատեստատն էլ է էդ 40 հազարի մեջ մտնում, էն մնացածն էլ՝ դե, մի փոքր բան պետք ա արվի, չէ՞, դպրոցում ավարտելու օրը էդ միջոցառման համար: Հա, ասեմ, որ «վիպուսկնոյի» փողն առանձին է, ես դրա հետ գործ չունեմ, էդ հետո... տեսնենք՝ որտեղ, ոնց է արվելու, այն ժամանակ էլ կորոշենք՝ ինչքան փող հավաքենք:
-Չէ, չէ, էդ միայն ատեստատի, քննությունների, տնօրինության փողն է, ու մեկ էլ, որ վերջին զանգի օրը դպրոցում, որ միջոցառում ա արվելու, էդ սաղ մտնում է 40 հազարի մեջ:
Այսպես, տվյալ ավագ դպրոցը, որ գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, ունի 16 ավարտական դասարան: Յուրաքանչյուր դասարանում կա մոտ 20 աշակերտ: 40 հազարը բազմապատկենք 20-ով, կստացվի 800 հազար դրամ: Այս 800 հազարից յուրաքանչյուր դասարան 100 հազար դրամ տալու է դպրոցի տնօրինությանը: Հիմա էլ 100 հազարը բազմապատկենք 16-ով: Կստացվի 1 միլիոն 600 հազար դրամ:
Ավարտական դասարանները միայն այսքան գումար նվիրելու են դպրոցի տնօրինությանը հայտնի չէ՝ ինչի համար, երբ ավագ դպրոցի երկու տարիներին այդ տնօրինությունը հանրակրթության կազմակերպման հիմնական գումարը հավաքել է ծնողներից:
Ասեմ, որ 2014-ի պետբյուջեով միայն միջնակարգ ընդհանուր կրթության բնագավառին հատկացվել է 39 մլրդ 282 մլն դրամ։
Բայց պարզվում է՝ մենք պետք է ոչ միայն տնօրինությանը 100 հազարական դրամի չափով նվեր տանք, համ էլ պետք է քննությունների համար 10 հազարական վճարենք: Պարզվում է նաեւ՝ ատեստատի համար էլ պետք է վճարենք, քանզի, ինչպես նշեց զրուցակիցս. «էդ 40 հազարի մեջ ա մտնում նաեւ ատեստատը, լրիվ, ամեն ինչ դրա մեջ ա մտնում, բացի վիպուսկնոյի քեֆի գումարը»։
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Ցավոք, «ծնողկոմիտեն» ինձ զանգեց այն ժամանակ, երբ արդեն Աշոտյանին դարձրել էին նախարարի պաշտոնակատար:
Աստված տա՝ նրան վերանշանակեն այդ պաշտոնում, որ կարողանա շարունակել կատաղի եւ սկզբունքային պայքարը դրամահավաքության դեմ:
Աշոտյանի կատաղի պայքարի փայլուն արդյունքները

-Այսինքն, այդ 40 հազարը ավարտական հանդիսությանը չի վերաբերո՞ւմ: