Գնչու ազգի ինքնությունը և մշակույթը պահպանելու համար 1971թ. Լոնդոնում ստեղծվում է Գնչուների միջազգային միություն:
Ավանդույթի համաձայն՝ այդ օրը հիշատակում են բոլոր այն գնչուներին, ովքեր զոհվել են պատերազմի ժամանակ և ճամբարներում: Քանի որ զոհված գնչուների հիշատակին նվիրված ոչ մի հուշարձան տեղադրված չէ, նրանք հավաքվում են ջրավազանների մոտ և ծաղկեպսակներ ու ծաղիկներ են նետում ջուրը` ի հիշատակ պատերազմի զոհերի:
Գնչուների միջազգային օրը (International Roma (Gypsy) Day) սահմանվել է ամբողջ աշխարհի գնչուների խորհրդաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել 1971թ. ապրիլի 8-ին և հավաքել է ավելի քան 30 երկրների ներկայացուցիչների:
Այսօր Գնչուների միջազգային օրն է
Գնչու ազգի ինքնությունը և մշակույթը պահպանելու համար 1971թ. Լոնդոնում ստեղծվում է Գնչուների միջազգային միություն: