Կ. Մանոյան. «Այսպիսի պայմաններում Հայաստանի նախագահը Թուրքիա գնալու ոչ մի պատճառ չունի»
Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավատարիմ մնա իր խոստմանը, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու կգնա կա՛մ բաց սահմանով, կա՛մ եթե կլինենք սահմանի բացման նախաշեմին, ապա, ըստ ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, Ս. Սարգսյանը հոկտեմբերի 14-ին չի գնա Թուրքիա։ Իսկ որ մինչ հոկտեմբերի 14-ը բավական քիչ ժամանակ է մնացել հայ-թուրքական սահմանը բացելու կամ դրան նախապատրաստվելու համար, Կ. Մանոյանը համոզված է։
Ընդհանուր առմամբ, Կ. Մոնյանը ճիշտ է համարում, որ Հայաստանը չսպասի մինչև ֆուտբոլային հանդիպումը, և այսօր իսկ հայտարարի, որ Թուրքիան ձախողել է բանակցությունները.
-Հայաստանն արդեն պետք է հայտարարած լիներ, որ Թուրքիան տապալել է բանակցությունները, որովհետև դրել է նախապայման. խաղի կանոնները խաղի կեսին փոխել է, և ուրեմն, Հայաստանի համար այս բանակցությունները կասեցված են։
Կ. Մանոյանը համոզված է, որ Թուրքիայի համար նույնքան կարևոր է ցույց տալը, թե Հայաստանի հետ հարաբերություններում ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, որքան բուն կարգավորումը։
-Թուրքիան ուզում է աշխարհին ցույց տալ, որ Հայաստանի հետ խոսում է, և պետք չէ, որ այլ պետություններ միջամտեն։

7or.am