Կարծիք

08.04.2014 10:51


Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյան

Մեկ-մեկ թվում է, որ մեզ այլևս ոչինչ չի կարող զարմացնել քաղաքական դաշտում, սակայն ամեն անգամ մի հետաքրքիր և զարմանալի բան է տեղի ունենում մեր երկրում: Տիգրան Սարգսյանը 6 տարի շարունակ թալանել է պետական բյուջեն. դրամի լողացող կուրսի անցում, գյուղացիներին 16,6 միլիոն դոլարի դիմաց լեկցիա, թե ինչ ջրով և ինչպես արժե լվանալ կովերի պտուկները, արտաքին պարտքի 3 միլիարդ դոլարով ավելացում, աղքատության թվի աճ մինչև 37%, ՀՆԱ-ի կրճատում մի քանի միլիարդ դոլարով, մոտ 250 հազար արտագաղթած հայ, գազային խայտառակ պայմանագիր… Ահա սրանք են Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիների դաժան արդյունքները մեր երկրի համար:
Չմոռանամ ասել նաև այն, որ Տիգրանը ՀՀ անկախության շրջանի միակ վարչապետն էր, ով խաղաղ պայմաններում տնտեսական անկում գրանցեց:
Եւ այս ամենից հետո դեռ կան մարդիկ, ովքեր Տիգրան Սարգսյանին ազնիվ կամ պայծառ են անվանում, այ սա է զարմանալի: Դրանցից մեկը Տիգրան Սարգսյանի նախկին օգնական Նարեկ Գալստյանն է: Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչքան ցինիզմ կա մարդկանց մեջ: Գալստյանը նաև ասում է, թե Տիգրանը պետք է մի քանի ամսով հանգստի գնա:
Ես կարծոմ եմ, որ Տիգրան Սարգսյանն իրոք պետք է հանգստի գնա: Նա պիտի բերդում հանգստանա (Տիգրանը վերջապես պետք է դառնա Տիկոշենկո): Նաև իր թիմը պետք է գնա իր հետ միասին այնտեղ հանգստանալու: Սա նաև անհրաժեշտ է այն բանի համար, որ բոլորը տեսնեն, որ պետական բյուջեն թալանողները վերջում անպայման հայտնվելու են ճաղերի հետևում:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը