Լրահոս

19.08.2009 15:41


Վարդան Բոստանջյան. «Մի քիչ լավ, թե մի քիչ վատ, Կառավարությունը քայլեր անում է, որ մենք այս ճգնաժամից դուրս գանք»

Վարդան Բոստանջյան. «Մի քիչ լավ, թե մի քիչ վատ, Կառավարությունը քայլեր անում է, որ մենք այս ճգնաժամից դուրս գանք»

-Ինձ համար շատ հետաքրքրական է այն փաստը, որ երբ ճգնաժամը թակում էր մեր դուռը, մենք համառորեն  ասում էինք, որ այն Հայաստանի համար նշանակություն չի ունենալու։ Նշանակում է՝ բոլոր այն մարդիկ, ովքեր կանխատեսումներ են անում կարճ ժամանակի համար, երևի թե դա նրանց մոտ այնքան էլ լավ չի ստացվում։ Դա բերում է նրան, ինչ այսօր տեսնում ենք, և մենք նման պարագայում պետք է խեղճ տեսք ընդունելով՝ օտարներից փողեր ուզենք և ներարկենք տնտեսության մեջ, որ տնտեսությունն, իբր, աշխուժանա,- «Հայացք» ակումբում բանավեճի ընթացքում ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը։

Նշելով, որ տնտեսական աճ ապահովող կառուցվածքը, օրինակ՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, որպես այդպիսին, չկան, իսկ արտահանում-ներմուծում հարաբերակցության ցուցանիշը մոտենում է  1/7-ի հարաբերակցությանը, Վարդան Բոստանջյանն, այնուամենայնիվ, ասել է, որ «մի քիչ լավ, թե մի քիչ վատ, Կառավարությունը քայլեր անում է, որ մենք այս ճգնաժամից դուրս գանք»։ Ճգնաժամից դուրս գալը նա պայմանավորել է նաև նրանով, որ Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը շեշտադրել են, որ, ըստ էության, ֆինանսական ճգնաժամը կարծես թե դադարել է։

-Ես հակված եմ մտածելու, որ դրական արդյունքներն, ամենայն  հավանականությամբ, կլինեն 2010թ.,- ասել է Վարդան Բոստանջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը