Լրահոս

08.04.2014 09:48


Տիմոշենկո. «Խնդիրը պետք է լուծել բացառապես բանակցությունների միջոցով»

Տիմոշենկո. «Խնդիրը պետք է լուծել բացառապես բանակցությունների միջոցով»

Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը, որտեղ շարունակվում են անկախացման պահանջով ցույցերը, անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն։

«Խնդիրը պետք է լուծել բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես խաղաղ ճանապարհով։ Ես այդ մասին խոսել եմ բոլոր շրջանների ղեկավարների հետ»,- ասել է Տիմոշենկոն։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում շարունակվող հուզումները ապակայունացնում են իրավիճակը երկրում։

Այս խորագրի վերջին նյութերը