ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ն արձագանքել են «Ժառանգության» առաջարկին
Հայ Ազգային Կոնգրեսը ևս պատրաստ է չորս ոչ իշխանական ուժերի ղեկավարների հետ հանդիպման համար: Այդ մասին այսօր Zham.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում նախատեսվա՞ծ է արդյոք հանդիպում չորս ոչ իշխանական ուժերի առաջնորդների միջև:
«Մենք էլ ի սկզբանե հայտնել ենք, որ պատրաստ ենք նման ֆորմատով հանդիպման համար»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Yerkir.am»-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ասել էր, որ Գագիկ Ծառուկյանի կողմից որևէ խնդիր չկա` չորս քաղաքական ուժերի առաջնորդների միջև հանդիպման հետ կապված, բայց այս պահին նման տեղեկատվություն դեռ չկա: Նա նաև նշել է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպման վերաբերյալ իր պատրաստակամության մասին հայտնել է նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ:
Այս առնչությամբ այսօր հայտարարություն էր տարածել նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որում մասնավորապես ասված էր հետևյալը. «Գտնում ենք, որ այժմ առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրակարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության եւ համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ: Այդ հանդիպումը մենք դիտում ենք խորհրդարանական չորս խմբակցությունների մաս կազմող ուժերի հետագա համագործակցության անհրաժեշտ պայման»:

Աղբյուրը՝ http://zham.am/am/news/25020.html