Պետք է հրատապ կարգով «սանիկազերծվի» կառավարությունը
«ՉԳԻՏԵՄ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՐՀԻՔ, ԲԱՅՑ ՀՈՍՏԵՂ ԱԲՐԵԼՈՒՆ ՏԵՂ ՉԷ»
Ավարտվեց Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման դարաշրջանը, և անկեղծ ասած, չեմ կարծում, թե մի արժեքավոր դիպված կհաջողվի գտնել, որ նորովի ներկայացնենք «հանգուցյալին», ու եթե անգամ մի բան պեղենք ու լույս աշխարհ հանենք, դա ի՞նչ է փոխելու: Հիմա ավելի կարևոր է, որ նորանշանակ վարչապետն ու ձևավորվելիք կառավարությունը կարողանան որակապես այլ ծրագիր ներկայացնեն՝ ֆորմալ առումով ԱԺ-ին, իսկ իրականում՝ հավատը կորցրած հասարակությանը: Ճիշտ լուծումն, անշուշտ, Ազգային համաձայնության կառավարություն ձևավորվելը կլիներ, որն առանց աշխատանքն սկսելու անգամ, միայն ձևավորման փաստն արդեն որոշակի հույս կարթնացներ մեր ժողովրդի մոտ, որ իշխանություններն, այնուամենայնիվ, պատրաստ են գնալ արմատական բարեփոխումների, և զոռբայությամբ ամեն գնով իշխանությունը պահելու խնդիր չունեն: Իսկ, եթե այդուհանդերձ, Ազգային համաձանության կառավարություն չի ձևավորվելու, ում էլ նշանակի վարչապետ Սերժ Սարգսյանը, նա իր գործունեությունը սկսելու է հասարակական վստահության դեֆիցիտի պայմաններում, թե մեկ է՝ այդ նշանակումով ոչինչ չի փոխվելու: Ուրեմն, եթե թեկուզ աննշան, բայց փոփոխության շունչ ուզում են զգացվի, ապա նորանշանակ վարչապետը, ոչ մի պարագայում չպետք է շարունակի Տ.Սարգսյանի կործանարար «բարեշրջումները»: Բացի այդ՝ պետք է հրատապ կարգով «սանիկազերծվի» կառավարությունը, մաքրվի դատարկախոս ստատուսագիրներից ու անգրագետ «կարդացածներից»։
Իսկ, ամենակարևորը՝ պետք է ջրի երես հանվի Տ.Սարգսյանի ողջ արած-չարածը, ու հասնի նրան, որ նա կանգնի օրենքի առաջ, որ դադարեցվի այս տարվա բյուջեով նախատեսված թալանի ծրագրերն ու միաժամանակ փորձ արվի անարդյունավետ ծախսած գումարների համար քրեական պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները, իսկ թալանածը փորձել վերադարձնել բյուջե: Թալանի հետաքննումն, ի դեպ, հայցային վաղեմություն չի կարող ունենալ Տիգրան Սարգսյանի պարագայում, քանի որ այն «թարմ» վիճակում է։
Եթե նորանշանակ վարչապետը, դատարկ գանձարանի պարագայում, ռադիկալ քայլի չի գնալու, ապա, բնականաբար, հասարակական վստահություն ի սկզբանե չի ունենա, և դրա մեղավորն արդեն հենց ինքը կլինի:
Այստեղ տեղին է հիշել պատմությունից մի հետաքրքիր փաստ, որ անկախ նրանից, թե ինչ հարցով էր ելույթ ունենում Հռոմի սենատում անվանի զորավար ու պետական գործիչ Կատոն ավագը, նա իր ելույթն ավարտում էր հետևյալ խոսքերով. «Կարթագենը պետք է կործանվի»: Ուստի, վերաձևակերպելով այս խոսքերն ու «միքս» անելով «ախպարի» մի հին անեկդոտի հետ, ամեն օր, անկախ առիթից ու ցանկացած առիթով, պետք է ասվի. «Չգիտեմ՝ ինչի մասին կխորհիք, բայց Տ.Սարգսյանը պետք է դատվի»:
Պետք է հրատապ կարգով «սանիկազերծվի» կառավարությունը
«ՉԳԻՏԵՄ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՐՀԻՔ, ԲԱՅՑ ՀՈՍՏԵՂ ԱԲՐԵԼՈՒՆ ՏԵՂ ՉԷ»
Ավարտվեց Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման դարաշրջանը, և անկեղծ ասած, չեմ կարծում, թե մի արժեքավոր դիպված կհաջողվի գտնել, որ նորովի ներկայացնենք «հանգուցյալին», ու եթե անգամ մի բան պեղենք ու լույս աշխարհ հանենք, դա ի՞նչ է փոխելու:
Հիմա ավելի կարևոր է, որ նորանշանակ վարչապետն ու ձևավորվելիք կառավարությունը կարողանան որակապես այլ ծրագիր ներկայացնեն՝ ֆորմալ առումով ԱԺ-ին, իսկ իրականում՝ հավատը կորցրած հասարակությանը: Ճիշտ լուծումն, անշուշտ, Ազգային համաձայնության կառավարություն ձևավորվելը կլիներ, որն առանց աշխատանքն սկսելու անգամ, միայն ձևավորման փաստն արդեն որոշակի հույս կարթնացներ մեր ժողովրդի մոտ, որ իշխանություններն, այնուամենայնիվ, պատրաստ են գնալ արմատական բարեփոխումների, և զոռբայությամբ ամեն գնով իշխանությունը պահելու խնդիր չունեն:
Իսկ, եթե այդուհանդերձ, Ազգային համաձանության կառավարություն չի ձևավորվելու, ում էլ նշանակի վարչապետ Սերժ Սարգսյանը, նա իր գործունեությունը սկսելու է հասարակական վստահության դեֆիցիտի պայմաններում, թե մեկ է՝ այդ նշանակումով ոչինչ չի փոխվելու:
Ուրեմն, եթե թեկուզ աննշան, բայց փոփոխության շունչ ուզում են զգացվի, ապա նորանշանակ վարչապետը, ոչ մի պարագայում չպետք է շարունակի Տ.Սարգսյանի կործանարար «բարեշրջումները»: Բացի այդ՝ պետք է հրատապ կարգով «սանիկազերծվի» կառավարությունը, մաքրվի դատարկախոս ստատուսագիրներից ու անգրագետ «կարդացածներից»։
Իսկ, ամենակարևորը՝ պետք է ջրի երես հանվի Տ.Սարգսյանի ողջ արած-չարածը, ու հասնի նրան, որ նա կանգնի օրենքի առաջ, որ դադարեցվի այս տարվա բյուջեով նախատեսված թալանի ծրագրերն ու միաժամանակ փորձ արվի անարդյունավետ ծախսած գումարների համար քրեական պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները, իսկ թալանածը փորձել վերադարձնել բյուջե: Թալանի հետաքննումն, ի դեպ, հայցային վաղեմություն չի կարող ունենալ Տիգրան Սարգսյանի պարագայում, քանի որ այն «թարմ» վիճակում է։
Եթե նորանշանակ վարչապետը, դատարկ գանձարանի պարագայում, ռադիկալ քայլի չի գնալու, ապա, բնականաբար, հասարակական վստահություն ի սկզբանե չի ունենա, և դրա մեղավորն արդեն հենց ինքը կլինի:
Այստեղ տեղին է հիշել պատմությունից մի հետաքրքիր փաստ, որ անկախ նրանից, թե ինչ հարցով էր ելույթ ունենում Հռոմի սենատում անվանի զորավար ու պետական գործիչ Կատոն ավագը, նա իր ելույթն ավարտում էր հետևյալ խոսքերով. «Կարթագենը պետք է կործանվի»: Ուստի, վերաձևակերպելով այս խոսքերն ու «միքս» անելով «ախպարի» մի հին անեկդոտի հետ, ամեն օր, անկախ առիթից ու ցանկացած առիթով, պետք է ասվի. «Չգիտեմ՝ ինչի մասին կխորհիք, բայց Տ.Սարգսյանը պետք է դատվի»:
Արմեն Հարությունյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts