Լրահոս

19.08.2009 15:33


Կ. Մանոյան. «Ռիչարդ Կիրակոսյանի հայտարարությունը ֆանտաստիկ է»

Կ. Մանոյան. «Ռիչարդ Կիրակոսյանի հայտարարությունը ֆանտաստիկ է»

Օրեր առաջ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցություններ են ընթանում Գյումրում տեղակայված ռուսական ռազմահենակետին զենք-զինամթերք մատակարարելու համար Ռուսաստանին Թուրքիայի օդային և ցամաքային տարածքն օգտագործելու իրավունք տալու վերաբերյալ:

Այսօր այս հայտարարությունը ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը դասել է ֆանտաստիկայի շարքը.

-Հետաքրքիր է իմանալ, թե այդ բանակցությունների բովանդակությանը որտեղի՞ց է տեղյակ։

Այդուհանդերձ, Կ. Մանոյանը չի բացառում, որ այդ հայտարարությունն արվել է «հրապարակայնորեն ժխտում ստանալու նպատակով»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը