Լրահոս

07.04.2014 16:35


Տաթևիկ Պողպատյան. Սերժ Սարգսյանը փորձում է հասարակությանը համոզել…

Տաթևիկ Պողպատյան. Սերժ Սարգսյանը փորձում է հասարակությանը համոզել…

Սերժ Սարգսյանի քարոզչամիջոց հանդիսացող լրատվամիջոցները տարիներ շարունակ, հատկապես՝ նախընտրական շրջանում, փորձում են ժողովրդի մեջ անկարողություն և անհուսություն սերմանել:

Ահա այս քարոզչության արդյունքում էլ հասարակության մի մասը չի հավատում, որ հնարավոր է հասնել քաղաքական փոփոխության՝ պնդելով, թե «ոչինչ չի փոխվի», «ամեն ինչ սուտ ա», «սաղ ռուսն ա որոշում», «մենք ով ենք, որ բան որոշենք»...

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ազատիչյան քարոզչամեքենան անցավ ահա այս նույն տեղեկատվական հնարքին՝ հրապարակ նետվեցին Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ գտնվող «հրապարկախոսներ», «փորձագետներ», «քաղաքական գործիչներ», որոնք սկսեցին փութաջանորեն «զբաղվել գեոպոլիԾիկայով»:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը փորձում է հասարակությանը համոզել, թե ինքը չի վախենում իշխանության կորստից, և իր զիջումը պայմանավորված չէ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներով:

Չհամոզելու դեպքում, հասկանալի պատճառներով՝ Ազատիչի համար «խիյարը թարս կբուսնի»:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը