Հ. Չաքրյան. «Շատ տարօրինակ է Ռիչարդ Կիրակոսյանի հայտարարությունը»
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը տարօրինակ է անվանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն ՌիչարդԿիրակոսյանի այն հայտարարությունը, թե ԹուրքիայիևՌուսաստանիմիջև գաղտնի բանակցություններ են ընթանում՝ համաձայն որոնց Ռուսաստանին իրավունք է տրվելու օգտագործել թուրքական օդային տարածքը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմահենակետին զենք-զինամթերք մատակարարելու համար:
-Այնտեղ գաղտնի պայմանագրի մասին է խոսվում, իսկ գաղտնի պայմանագիրը ստորագրելու համար ծավալվող բանակցություններն ավելի քան գաղտնի են լինում։ Ես զարմանում եմ, թե Ռ. Կիրակոսյանն ի՞նչ միջոցներով կամ ո՞ր պետության հետախուզական ծառայությունների տվյալների վրա է այդպիսի տեղեկություն իմացել,- ասել է թուրքագետը՝ հավելելով,-Երևանում նստել և իմանալ, թե թուրքերը ռուսների հետ ի՞նչ գաղտնի բանակցություններ, ի՞նչ նպատակով են ծավալում...դա նույնիսկ Հայաստանի պես պետությունը չի կարող իմանալ։ Դա կարող են իմանալ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը, Մոսադը... Ռ. Կիրակոսյանը թե որտեղի՞ց է իմացել, շատ տարօրինակ է թվում։
Հ. Չաքրյանը նաև իրատեսական չի համարում, որ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան կարող է ՌԴ-ի հետ նման գաղտնի պայմանագիր ստորագրել։
Հ. Չաքրյան. «Շատ տարօրինակ է Ռիչարդ Կիրակոսյանի հայտարարությունը»
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը տարօրինակ է անվանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի այն հայտարարությունը, թե Թուրքիայի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցություններ են ընթանում՝ համաձայն որոնց Ռուսաստանին իրավունք է տրվելու օգտագործել թուրքական օդային տարածքը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմահենակետին զենք-զինամթերք մատակարարելու համար:

7or.am