Նիդեռլանդների թագավորի աշխատավարձը հնարավոր է՝ չորս անգամ կրճատվի
Նիդեռլանդների թագավոր Վիլեմ–Ալեքսանդրի աշխատավարձը հնարավոր է՝ զգալիորեն կրճատվի։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել տեղական մամուլում Աշխատանքի կուսակցության պատգամավոր Յան Վոսը։ Նրա կարծիքով միապետի աշխատանքի վարձատրությունը պետք է վերադառնա «Բալկենենդեի նորմին» (Նիդեռլանդների վարչապետը 2002-2010 թթ.), այսինքն՝ կազմի մոտ 230 հազար եվրո տարեկան։
Ներկա պահին Վիլեմ–Ալեքսանդրը ստանում է 825 հազար եվրո, ևս 372 հազար եվրո ստանում է Մաքսիմե թագուհին։ Բացի այդ, զգալի գումարներ են հատկացվում պետական բյուջեից արքունական պալատը, ինքնաթիռները, անվտանգությունը և այլ ծառայույթունները վճարելու համար։ Սակայն պատգամավորներից շատերը դեմ են Վոսի առաջարկին՝ գտնելով, որ թագավորական ընտանիքը պետք է ներկայացուցչական տեսք ունենա, և դա պետք է թանկ արժենա։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։