Լրահոս

19.08.2009 14:32


Ֆինանսների փոխնախարար. «Բյուջեն կկատարվի 12–15% տնտեսական անկման պարագայում»

Ֆինանսների փոխնախարար. «Բյուջեն կկատարվի 12–15% տնտեսական անկման պարագայում»

-Ներկա դրությամբ մենք ունենք 16,3% տնտեսական անկում, և, ըստ էության, այս անկումները շատ ավելի խորն էին, քան մենք ակնկալում էինք եռամսյակներ առաջ։ Գրեթե նույն իրավիճակն է տիրում համաշխարհային տնտեսությունում։ Այսինքն, մեր տնտեսական զարգացումները համահունչ են համաշխարհային տնտեսության զարգացումներին,- «Հայացք» ակումբում նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, այնուամենայնիվ, նշելով, որ բոլոր հեղինակավոր կառույցները որոշակի կայունացում և վերելք արդեն իսկ նախանշում են, քանի որ համաշխարհային շուկաներում գնանշվող կորպորատիվ ինդեքսները մարտից հետո աճի միտումներ են ունեցել։

-Մենք ակնկալում ենք, որ տարվա վերջում այս կոնտեքստում կունենանք 12-15% անկման շրջանակ։ Շատ կարևոր է, որ այն միջոցառումներով, որոնցով որ Կառավարությունը բավական մեծ լիկվիդայնություն է լցնում տնտեսության մեջ։ Կախված նրանից, թե ինչ արագությամբ այդ լիկվիդայնությունը կկլանվի, կարող ենք ունենալ երկու ելք. եթե արագ ընկալվի, ապա մեր տնտեսական անկումը կլինի շատ ավելի ցածր,- ասել է Վարդան Արամյանը։

Նա նաև նշել է, որ Կառավարությունը հիմնականում ընդլայնողական գործողություններ է իրականացրել և հիմնականում ընդլայնողական ազդակ է տվել, որը մասնավորապես երևացել է ծախսերի մասով, քանի որ ծախսերն ավելի շատ են կատարվել, քան պահանջել է ՀՆԱ-ն։

Բյուջեն, Վարդան Արամյանի խոսքերով, կկատարվի 12-15% տնտեսական անկման պարագայում։ Այստեղ Կառավարությունն ունի երկու սահմանափակում՝ առաջինը պակասուրդ -ՀՆԱ ցուցանիշն է, որը, եթե ավել լինի 7,5%-ից, ապա «Կառավարությունը պարտադրված է լինելու մտնել ԱԺ և օրենք փոփոխել», և երկրորդ՝ «եթե բյուջեում կատարած փոփոխությունները գերազանցեն 10%-ը, Կառավարությունը նորից պարտադրված մտնելու է ԱԺ և օրենք փոփոխի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը