Արամ Մանուկյան. «ՍԴ որոշումը կարելի է մտցնել Գինեսի գրքի մեջ»
Մինչև ապրիլի 2-ին ՍԴ-ի կայացրած Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ հայտնի որոշումը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել էր, որ ՍԴ-ն կկայացնի այնպիսի որոշում, որից ոչ մեկ ոչինչ չի հասկանա:
Zham.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց, որ ինքը նայել էր ՍԴ-ի կենսագրությունը, վերհիշել էր, թե ինչ որոշումներ է կայացրել, և մի անգամ ևս համոզվեց, որ ՍԴ-ն միշտ կայացնում է որոշում, որ միշտ իր դեմ պայքարողների քննադատության տակից դուրս գա: «Այսինքն, ցանկացած պահի ինքը կարող է ասել՝ այո՛, դու ճիշտ ես ցանկացածին, կարող է հինգ րոպե հետո գա հակառակ թիմը` հակառակ տեսակետով, կասի՝ դու էլ ես ճիշտ: Այսինքն, այս որոշման իմաստը սա է, որ բոլորը ճիշտ են: Եվ, բնականաբար, իմ գուշակությունն արդարացավ` ՍԴ-ն կայացրեց այնպիսի որոշում, որից ոչ մեկը ոչինչ չի հասկանում: Այս պահին ՍԴ-ի որ անդամին հարցնես` ինչ է տեղի ունեցել, հստակ ասա, էլեմենտար մի հարց եմ տալիս՝ գործատուն այս պահին իրավունք ունի մարդուն ստիպելու, պարտադրելու մուծում անել, իրենք կարող են պատասխանել և' այո, և' ոչ: Սա է այսօրվա ՍԴ-ի որոշման ֆենոմենը, գլուխգործոցը, նույնսիկ կարող է նույն մարդը մեկ ժամվա ընթացքում իրար հակասող հայտարարություններ անեն: Սա ամոթ է, իսկապես ամոթ է, երբ որոշում են կայացնում մի կերպ, որով փորձում են լուծել հետևյալ խնդիրը` բոլորը պետք է գոհ լինեն: Չի' կարող լինի այդպիսի որոշում, որից բոլորը գոհ լինեն, արդյունքում ստացվում է հակառակը՝ բոլորը դժգոհ են լինում»,- ասաց Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ մի կողմից ՍԴ-ն հայտարարեց, որ տվյալ կետերն անվավեր են, այլևս գործելու իրավունք չունեն, բայց մյուս կողմից էլ այդ անվավեր լինելու ժամկետը վեց ամիս ձգել է, և, բացի այդ, արգելանքից հանեց հունվարի 28-ի որոշումը: Արամ Մանուկյանը նաև ասաց, որ այդ օրը ՍԴ-ն որոշում էր կայացրել, որ չի կարելի գանձել մարդուց գումար, հիմա ինքը այդ արգելքը հանել է, այսինքն` կարելի է գանձել: «Այսինքն, մի որոշման մեջ կա երկու իրարից ծայրահեղ, իրար հակադրող, իրար կոնֆրոնտացիայի մեջ մտնող երկու դրույթ, և բնականաբար, ամբողջ հասարակությունն էլ, երիտասարդներն էլ, քաղաքական դաշտն էլ պետք է մեկնաբանեն այնպես, ինչպես ուզում են: Այս առումով սա կարելի է մտցնել Գինեսի գրքի մեջ` որպես հանճարեղ որոշում, որից ոչ մեկը ոչինչ չի հասկանում, և յուրաքանչյուրը ուզում է հասկանալ այնպես, ինչպես ինքն է ուզում: Համոզվեցի, որ ճիշտ եմ գնահատել»,- հավելեց Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյան. «ՍԴ որոշումը կարելի է մտցնել Գինեսի գրքի մեջ»
Մինչև ապրիլի 2-ին ՍԴ-ի կայացրած Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ հայտնի որոշումը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել էր, որ ՍԴ-ն կկայացնի այնպիսի որոշում, որից ոչ մեկ ոչինչ չի հասկանա:
Zham.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց, որ ինքը նայել էր ՍԴ-ի կենսագրությունը, վերհիշել էր, թե ինչ որոշումներ է կայացրել, և մի անգամ ևս համոզվեց, որ ՍԴ-ն միշտ կայացնում է որոշում, որ միշտ իր դեմ պայքարողների քննադատության տակից դուրս գա:
«Այսինքն, ցանկացած պահի ինքը կարող է ասել՝ այո՛, դու ճիշտ ես ցանկացածին, կարող է հինգ րոպե հետո գա հակառակ թիմը` հակառակ տեսակետով, կասի՝ դու էլ ես ճիշտ: Այսինքն, այս որոշման իմաստը սա է, որ բոլորը ճիշտ են: Եվ, բնականաբար, իմ գուշակությունն արդարացավ` ՍԴ-ն կայացրեց այնպիսի որոշում, որից ոչ մեկը ոչինչ չի հասկանում: Այս պահին ՍԴ-ի որ անդամին հարցնես` ինչ է տեղի ունեցել, հստակ ասա, էլեմենտար մի հարց եմ տալիս՝ գործատուն այս պահին իրավունք ունի մարդուն ստիպելու, պարտադրելու մուծում անել, իրենք կարող են պատասխանել և' այո, և' ոչ: Սա է այսօրվա ՍԴ-ի որոշման ֆենոմենը, գլուխգործոցը, նույնսիկ կարող է նույն մարդը մեկ ժամվա ընթացքում իրար հակասող հայտարարություններ անեն: Սա ամոթ է, իսկապես ամոթ է, երբ որոշում են կայացնում մի կերպ, որով փորձում են լուծել հետևյալ խնդիրը` բոլորը պետք է գոհ լինեն: Չի' կարող լինի այդպիսի որոշում, որից բոլորը գոհ լինեն, արդյունքում ստացվում է հակառակը՝ բոլորը դժգոհ են լինում»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ մի կողմից ՍԴ-ն հայտարարեց, որ տվյալ կետերն անվավեր են, այլևս գործելու իրավունք չունեն, բայց մյուս կողմից էլ այդ անվավեր լինելու ժամկետը վեց ամիս ձգել է, և, բացի այդ, արգելանքից հանեց հունվարի 28-ի որոշումը:
Արամ Մանուկյանը նաև ասաց, որ այդ օրը ՍԴ-ն որոշում էր կայացրել, որ չի կարելի գանձել մարդուց գումար, հիմա ինքը այդ արգելքը հանել է, այսինքն` կարելի է գանձել:
«Այսինքն, մի որոշման մեջ կա երկու իրարից ծայրահեղ, իրար հակադրող, իրար կոնֆրոնտացիայի մեջ մտնող երկու դրույթ, և բնականաբար, ամբողջ հասարակությունն էլ, երիտասարդներն էլ, քաղաքական դաշտն էլ պետք է մեկնաբանեն այնպես, ինչպես ուզում են: Այս առումով սա կարելի է մտցնել Գինեսի գրքի մեջ` որպես հանճարեղ որոշում, որից ոչ մեկը ոչինչ չի հասկանում, և յուրաքանչյուրը ուզում է հասկանալ այնպես, ինչպես ինքն է ուզում: Համոզվեցի, որ ճիշտ եմ գնահատել»,- հավելեց Արամ Մանուկյանը:
Zham.am