Մեկնաբանություն

07.04.2014 14:15


Խոշորին գլխից բռնելու պահը

Խոշորին գլխից բռնելու պահը

«Առաջնահերթ է այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ մարդ կարողանա իրագործել իր տաղանդը»,– հայտարարեց Տիգրան Սարգսյանը (2011թ. դեկտեմբեր) ու անցավ գործի:

Չնայած մինչև այդ էլ անցել էր սեփական «տաղանդն» իրագործելու համար համապատասխան միջավայրի ձևավորմանը։

Ի՞նչ ստացավ Հայաստանը նախկին վարչապետի նախաձեռնություններից... Երևի իմաստ չկա հերթական անգամ թվարկել՝ սնանկացած երկիր, աղքատացած բնակչություն։

Փոխարենը իրագործվեց Տիգրան Սարգսյանի «տաղանդը». նա հարստացավ, բնականաբար, բոլորիս հաշվին։ Հավատացե՛ք՝ Փայլակ Հայրապետյանին ունեզրկելը կաթիլ է գողության ծովում։ Գողացվեց հնարավոր ամեն ինչ։

Իսկ ի՞նչ էր ոչ վաղ անցյալում հայտարարում Սերժ Սարգսյանը. ճիշտ է՝ «Խոշորին պետք է գլխից բռնել»։

Մի խոսքով, «Вор должен сидеть в тюрьме! ... Будет сидеть!!!» ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը