Լրահոս

19.08.2009 15:00


Կ. Մանոյան. «Միջնորդները փորձում են բավարարել Թուրքիայի պահանջը...»

Կ. Մանոյան. «Միջնորդները փորձում են բավարարել Թուրքիայի պահանջը...»

-Միջնորդները փորձում են բավարարել Թուրքիայի պահանջը, նախապայմանը, որ մինչև Ղարաբաղի հարցը չկարգավորվի, ինքը Հայաստանի հետ որևէ պայամանագիր չի ստորագրի,- «Փաստարկ» ակումբում ասել է ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նա պարզ է համարում, որ այդ նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ճնշում են գործադրում Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ այդպիսով փորձելով մինչև հոկտեմբերի 14-ը կայանալիք ֆուտբոլային հանդիպումը ապահովել Հայաստանի և Ադրբեջանի  համաձայնությունը ԼՂ-ի կարգավորման հիմնական սկզբունքների հարցում։

-Կարծում եմ՝ երկու կողմերն էլ իրականում չեն ցանկանում «այո՛» ասել այդ հիմնական սկզբունքներին, բայց կողմերից և ոչ մեկը չի ուզում լինել առաջին «ո՛չ» ասողը,- նշել է Կ. Մանոյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը «ո՛չ» կասի, քանի որ երբեք չի հայտարարել Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր համաձայնության մասին, Հայաստանն էլ չի համաձայնի Մադրիդյան սկզբունքների հետ, որովհետև այնտեղ խոսվում է ԼՂ-ի 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին, իսկ ՀՀ իշխանության ներկայացուցիչները խոսում են 5 շրջանները հանձնելուց։  

-Մինչև հոկտեմբերի սկիզբը կողմերը դրական պատասխան չեն տա, բայց թե ո՞վ կլինի առաջին «ո՛չ» ասողը, պետք է սպասել և տեսնել,- նշել է Կ. Մանոյանը։

Այսպիսով, նա առաջիկա շաբաթներին կանխատեսել է քաղաքական բավական տաք եղանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը