Լրահոս

19.08.2009 14:12


Թուրքագետ. «Եթե անգամ Թուրքիան սահմանը չբացի, միևնույն է, Սերժ Սարգսյանը պետք է գնա այնտեղ»

Թուրքագետ. «Եթե անգամ Թուրքիան սահմանը չբացի, միևնույն է, Սերժ Սարգսյանը պետք է գնա այնտեղ»

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն «Ուրբաթ» ակումբում լրագրողներին ասել է, որ թեև Թուրքային դրժել է հայ-թուրքական սահմանը բացելու իր խոստումը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը կգնա բաց սահմանով կամ էլ Թուրքիայի կողմից շրջափակումը վերացնելուց հետո, այդուհանդերձ, անկախ զարգացումներից, Ս. Սարգսյանը պետք է գնա Թուրքիա.

-Քանի որ Ս. Սարգսյանն ասաց, որ եթե սահմանը չբացվի, կամ շրջափակումը չվերանա, ես Թուրքիա չեմ գնա, դա պետք է թուրքերն օգտագործեն՝ ի լուր աշխարհի հայտարարեն, որ նույնիսկ ֆուտբոլային խաղի համար մենք հրավիրում ենք, իսկ հայկական կողմը՝ ի դեմս նախագահի, նախապայման է առաջադրում, վերջնագիր է ներկայացնում։

Թուրքաքետի համոզմամբ՝ Թուրքիա գնալը ճիշտ է մեկ այլ տեսանկյունից ևս.

-Կարելի է բոլոր դեպքերում էլ պատասխան այցով գնալ և հնարավորության դեպքում այդ խոստումների դրժման մասին այնտեղ հենց Աբդուլլա Գյուլին էլ առիթից օգտվելով՝ ասել։

Եզրափակելով իր խոսքը՝ թուրքագետը նշել է, որ եթե Հայաստանը հրաժարվեր հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ապա կդառնար կայունությանն ու խաղաղությանը հակադրվող, անհաշտ երկիր.

-Հայաստանը փոքր երկիր է և ամեն ինչի չի կարող հակադրվել,- ասել է նա՝ Հայաստանի դիվանագիտական թուլությունն ամենևին էլ չպայմանավորելով, օրինակ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի անձով.

-Սա առաջին դեպքն է, որ արգործնախարար է նշանակվում ոչ թե պատահականորեն կամ հանգամանքների բերումով, այլ դիվանագիտական, այն էլ՝ սովետական դպրոց անցած մեկը։ Կարծում եմ՝ շատ ճիշտ նշանակում էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը