Կարծիք

07.04.2014 10:08


Սերժ Սարգսյանի աշխատելու ալգորիթմը` «ճնշեք ինձ, և ամեն ինչ կհանձնեմ»

Սերժ Սարգսյանի աշխատելու ալգորիթմը` «ճնշեք ինձ, և ամեն ինչ կհանձնեմ»

Սերժ Սարգսյանի աշխատելու ալգորիթմը` «ճնշեք ինձ, և ամեն ինչ կհանձնեմ»:

Այն փաստը, որ Սերժ Սարգսյանը վարչապետին փաստացի հանձնեց և հրաժարականի դիմում գրել տվեց, պայմանավորված էր 4 ուժերի ճնշումով և, մասնավորապես, սպասվող շուրջօրյա հանրահավաքներով: Մնացած բոլոր խոսակցությունները, թե ռուսներն են ճնշել Սերժին, որ Տիգրանին հանի, քանի որ նա արևմտամետ է, կամ որ Արևմուտքն է ճնշել, որովհետև Տիգրանը ռուսամետ է, ուղղակի ստրկամտություն են, սեփական հասարակության հանդեպ հավատի բացակայություն:

Այնուամենայնիվ, վարչապետի հրաժարականի փաստը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու այն, որ Սերժ Սարգսյանն իր էությամբ հանձնող է: Նա աշխատում է հետևյալ ալգորիթմով՝ «ճնշեք ինձ, և ես ամեն ինչ կհանձնեմ»: Եթե Սերժ Սարգսյանի վրա ճնշումը շարունակենք, ապա նա նաև իր իշխանությունը կհանձնի: Սա է իրականությունը և ընդդիմության հետագա գործունեության ճանապարհային քարտեզը:
Հ.Գ. Իսկ Տիգրան Սարգսյանը պետք է դատվի: Այս հարցի շուրջ մի քանի կարծիք լինել չի կարող: Պետական բյուջեն պետք է վերադառնան բոլոր թալանված փողերը (մենք գիտենք միայն 16.6 մլն-ի մասին` գյուղացիներից վերցրած, օֆշորի և դրամի կուրսը 25 տոկոսով արժեզրկելու հետևանքով գոյացած գումարների մասին, բայց ինչ իմանաս՝ ուրիշ ինչ մախինացիաներ է արել Տիգրանը): Սրան նույնպես կարելի է հասնել, եթե ճնշումը Սերժ Սարգսյանի վրա շարունակվի:
Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը