Կարծիք

06.04.2014 20:02


Արամ mp3-ն պետք է ընդգրկվի ապագա կառավարության կազմում

Արամ mp3-ն պետք է ընդգրկվի ապագա կառավարության կազմում

Անկախ եվրատեսիլյան արդյունքներից Արամ mp3-ն պետք է ընդգրկվի ապագա կառավարության կազմում

Ինչպես տեսնում ենք. հայկական մաքսիմալիզմն անմասն չի թողնում ո՛չ ահելին, ո՛չ ջահելին, ո՛չ քաղաքական գործչին, ո՛չ շոուբիզնեսի ներկայացուցչին:
Ասեմ, որ Եվրատեսիլի անցուդարձին չեմ հետևում, և եթե այս սկանդալը քաղաքականության հետ նմանություններ չունենար, հազիվ թե անդրադառնայի:
Եվրատեսիլում Արամ mp3-ն նույն բեմի վրա տարբեր ժամերի ելույթ ունենալու պարագայում՝ պե՞տք է անպայման իր քյառթու տղայական պահվածքով աչքի ընկներ՝ ինքը Կոնչիտայի նմաններին չի ընդունում: Բայց երբ իր անhանդուրժողականության պատճառով խնդիրների առաջ կանգնեց, հիմա էլ ընկնելով մյուս ծայրահեղության գիրկը՝ Եվրոպայում ընկավ Կոնչիտայի գիրկը: Մեր ժամանակներում նման անձանց վարքագիծը բնորոշելու համար օգտագործում էին՝ շուստրի-հարիֆ տերմինը, հիմա էլ ինչ՝ նո՞ր տերմին ունեցանք՝ քյառթու-ղզիկ:
Իսկ մեր երկրում Ս.Սարգսյանի ողջ քաղաքականությունն արդյոք այդ տրամաբանության վրա չէ՞ կառուցված. թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, որը պատկերավոր բնորոշվում է պարսկական հայտնի ասացվածքով. «Այն ձեռքը, որ չես կարողանում կտրել՝ համբուրի՛ր ու դիր գլխիդ»:
Տեսեք, թե քանի անգամ է իր անմիտ նախաձեռնողականությամբ Ազատիչն ուզեցել ձեռքեր կտրել, իսկ հետագայում նույնն ձեռքերն ինչ ջերմեռանդությամբ է համբուրել: Այնպես, որ՝ Ազատիչն Արամ mp3-ին՝ որպես կտրել-պաչելու նեղ մասնագետ, պետք է ընդգրկի առաջիկա կառավարության մեջ: Մանավանդ որ Ս.Սարգսյանը պատրաստվում է կառավարությունում իրականացնել էական փոփոխություններ, և հանրությանը հայտնի ու անսկզբունքային գործիչների պակաս կարող զգացվել:
Եվ քանի որ օրեր առաջ գտնում էի, որ Կոնչիտայի դեմ պայքարելու համար Տիգրան Սարգսյանը պետք է գնար Եվրատեսիլ, վերջինիս տեղն էլ, ինչպես երևում է, կարող է զբաղեցնել Արամ mp3-ն:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը