Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների շրջակայքում անմիջապես հայտնվում են մարդիկ, ովքեր ձևավորում են նրա տեղեկատվական հոսքերը: Բացառություն չէ նաև ոստիկանապետ ՎլադիմիրԳասպարյանը:
Հոգ չէ, որ նրա միջանցքներում ժամապահություն անողներից ոմանք օրվա կեսը վազում են Բաղրամյան 26, իսկ մյուս կեսը` մինչև վերջերս կառավարության շենք` նոր ցուցումներ ստանալու, հավատարմության երդումներ տալու, ձեռի հետ էլ` «Զորավարի» անցուդարձը մանրամասն պատմելու:
Հենց այդ մարդիկ էլ, իրենց սեփական քծնանքային դոզան ապահովելու համար, Գասպարյանին կոչում են «Մեծն գեներալ», ու տարբեր կայքերով ու սոցցանցերով փչում նրա լեգենդը: Նորից շեշտենք, դա ոչ թե Վլ. Գասպարյանի, այլ` հենց իրենց շահերից ելնելով: Թեև դատելով ամենից՝ դա դուր է գալիս Գասպարյանին, քանզի նա իր տեսակով «ֆիքսող» է։
Բացի «ֆիքսողից», Վլ. Գասպարյանը նաև ոստիկանապետն է: Ո՛չ մարշալ է, ո՛չ ադմիրալ, ո՛չ մակեդոնացի, ո՛չ Ժուկով, ո՛չ Կոլչակ, ո՛չ զորավար: Այլ` ՀՀ ոստիկանապետ: Ինչպես իր նախորդները, այնպես էլ` ինքը, միգուցե մի քիչ ավել կամ մի քիչ պակաս:
Ոստիկանապետը շատ պատվաբեր պաշտոն է և այսօրվա պայմաններում նաև` որոշակի առաքելություն պահանջող (առաջիկայում կասենք, թե ինչ):
Բայց եթե, տարբեր «slaq»-ավարների նեղ քծնանքային կուտը ուտելով, իսկապես, Վլ. Գասպարյանին թվա, թե ինքը «Զորավար» է ու մի բան էլ զորավոր, ապա այդ իրականությունից կտրված բարձունքից նրա գահավիժումը կարող է լինել խիստ անսպասելի ու նույնքան էլ ցավոտ (Տիգրան Սարգսյանի ականջը կանչի):
Ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանի անփառունակ պաշտոնանկությունից հետո երկրում նոր իրավիճակ է ստեղծվել: Եթե քաղաքական ուժերը կամ այլ ոլորտների պաշտոնյաները (նույնիսկ բարձրաստիճան) դեռ շոկի մեջ են ու լավ չեն հասկանում, թե ինչ կատարվեց և ինչ է լինելու, ապա ոստիկանապետն ի պաշտոնե և տեղեկացվածության շնորհիվ պետք է առաջիններից մեկը լինի, ով կտեսնի նոր իրականությունը ու դրանից բխող` անկանխատեսելիությամբ լեցուն սցենարները:
Նոր պայմաններում Հայաստանին պետք է օրենքի շրջանակներում գործող ոստիկանապետ և ոչ թե` «ֆիքսող» «Զորավար»:
Հայաստանին պետք է քաղաքական ուժերի, պետական համակարգի և հասարակության հետ օրենքի շրջանակներում երկխոսության և հարաբերության նոր բանաձև գտած ՀՀ ոստիկանապետ:
Լինենք անկեղծ, սա բավական բարդ խնդիր է: Բայց դրա համար մարդիկ իրենց շուրջը պահում են լուրջ մարդկանց, ոչ թե` «տռասի քծնողներին»։
Նրանք, ովքեր ժամանակին չեն անում այս կարևոր հետևությունը, սովորաբար կորուստներ են ունենում: Հատկապես՝ առանձին կայքերի զգուշացումները հաշվի չառնելուց և այդ կայքերի դեմ կռիվ տալուց հետո։
Նման դեպքում ընտրությունը թողնվում է անհատներին: Միակ բանը, որ կողքից կարելի է անել, բարեկամաբար զգուշացնելն է:
Եվ վերջինը` մինչև խորքային հետևություններ անելը, ոստիկանապետը պետք է սեփական տեղեկատվական թիմին զգուշացնի, կամ պարզապես` սաստի, որ կան թեմաներ և ձևակերպումներ, որոնցից ցանկացած պարագայում պետք է հեռու մնալ: Պարզ ասած, երբ մեծերի գործերին խառնվում են ջահելները և լպրծունները, ապա կոշտ պատասխանը ուղղվում է ոչ թե ջահելներին, այլ` նրանց տերերին: Այս համընդհանուր բանաձևից դեռ ոչ մի բացառություն չի եղել` ո՛չ նախագահների, ո՛չ վարչապետների, ո՛չ ոստիկանապետների, ոչ էլ առավելևս «Զորավարների» համար:
«Զորավա՞ր», թե՞ ոստիկանապետ
Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների շրջակայքում անմիջապես հայտնվում են մարդիկ, ովքեր ձևավորում են նրա տեղեկատվական հոսքերը: Բացառություն չէ նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Կարեն Հակոբջանյան