Քաղաքական

06.04.2014 17:22


Սեյրան Օհանյան. «Վարչապետի պաշտոնի առաջարկ չի եղել»

Սեյրան Օհանյան. «Վարչապետի պաշտոնի առաջարկ չի եղել»

«Առաջարկ չի եղել»,- անդրադառնալով վարչապետի պաշտոնը զբաղեցելու հնարավոր առաջարկին՝ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 6-ին՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համաժողովի ընթացքում, հաղորդում է «Ա1+»-ը:

Սեյրան Օհանյանը նշել է, որ իր համար պատիվ և հպարտություն է, որ կառավարության գործունեության մեջ ունեցել է դերակատարություն, որի արդյունքում վարչապետի թեկնածուների շարքում կարող է շրջանառվել նաև իր անունը: Սակայն, Օհանյանի խոսքով, ինքը դեռևս շատ անելիքներ ունի Հայաստանի պաշտպանական համակարգի, անվտանգության գործում:

Վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ Սեյրան Օհանյանի անձնական կարծիքն այն է, որ յուրաքանչյուր անհատի խնդիրն է վերլուծել սեփական աշխատանքը, հետևություններ անել և որոշել՝ ինքը կարո՞ղ է, ուզո՞ւմ է աշխատել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը