Լրահոս

19.08.2009 11:09


Հրդեհներ Երևանում և Գեղարքունիքի մարզում

Օգոստոսի 18-ին՝ Ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գետառի փողոցի թիվ 4 տանը հարակից ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.34-ին, մարվել՝ 15.43-ին: Այրվել են Մ. Աբելյանին պատկանող ավտոտնակի ու խորդանոցի տանիքները՝ 10 քմ ընդհանուր մակերեսով:

Նույն օրը՝ ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել՝ 18.45-ին: Ռ. Ղազարյանին պատկանող տան ձեղնահարկում այրվել է 450 հակ խոտ և 3 խմ վառելափայտ:

Արդեն ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի Գ. Նժդեհի փողոցի թիվ 177 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել՝ 22.35-ին: Այրվել է Ա. Գրիգորյանին պատկանող տան տանիքը՝ 35 քմ մակերեսով:

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Այս խորագրի վերջին նյութերը