«Հրաշալի քառյակի» առաջին քայլը, որն իշխանությանը մտածմունքի և ծանր դրության մեջ դրեց, ողջունելի է: Շատ պարզ երևում է՝ իշխանության մեջ մեծ ճաք է առաջացել, որը կարող է մի քանի օրից ճուղավորումներ տալ, և առաջանա հրաժարականների շարասույն: Սերժ Սարգսյանը Տիգրանին հեռացնելով՝ ցույց տվեց, որ ուժ տեսնելով՝ պատրաստ է փուռը տալ ցանկացածին, միայն թե մի քիչ էլ մնա: Միևնույն է՝ թագուհին զոհաբերվի, թե տարբեր տրամաչափի իշխանավորներ, մեկ է բոլոր խնդիրների լուծումը կապված է Սերժ Սարգսյանի հեռացման հետ: Իրոք, եթե Սերժի մեջ ամոթի, խղճի կամ պետության ճակատագրի հանդեպ պատասխանատվության թեկուզ մի փոքրիկ նշույլ դեռ մնացել է, նա պետք է օր առաջ ներողություն խնդրի ժողովրդից ու հրաժարական տա։ Պարզից էլ պարզ է՝ պետության բաճկոնը նրա հագովը չէ։
«Իշխանության մեջ մեծ ճաք է առաջացել»

Շահեն Բադալյանի ֆեյսբուքյան էջից