Հայաստանում վերջին գործըթնացները արտաքին գործոնների հետ կապելը ստրկամտություն է
Ինչ-որ հատվածներ վերջերս փորձեցին վարչապետի հրաժարականը կապել ոչ թե 4 ոչ ընդդիմադիր քաղաքական ուժերի, հասարակական համախմբման գործոնի հետ, այլ «դրսի ուժերի», Պուտինի, հրեաների, մասոնների, այլմոլորակայինների հետ: Նախ, համաձայնվենք ու արձանագրենք, որ նման տեսակետ ունեցող մարդն առաջին հերթին ձախողված է որպես վերլուծաբան, իսկ ասածս հիմնավորելու կարիք, հուսով եմ, չկա: Երկրորդ, նա, ով փորձում է Հայաստանում ընթացող վերջին գործըթնացները արհեստականորեն դուրս բերել ներքին շուկայից ու արտաքին գործոնների բացատրական դաշտ բերել, տառապում է ստրկամտությամբ, սեփական ազգի նկատմամբ թերհավատությամբ, հետևաբար, պարզապես բարոյական իրավունք չունի արտահայտվել այս հարցերի շուրջ, ու թող ինձ մեղադրեն մարդու խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու համար:Հարկ է նշել նաև, որ նման տեսակետ հատկապես նկատվում է արևմտամետների մոտ, ովքեր փորձում են նսեմացնել սեփական ազգը նրանով, որ իբր մենք Պուտինի “ղազն” ենք: Այս պարագայում, արևմտամետները ոչնչով չեն տարբերվում մյուս ծայրահեղությունից` ռուսամետներից: Տարբերությունն այն է, որ առաջինները պատրաստ են երկիրը ծախել` Օբամայի կամ Էշթոնի կոշիկները սրբելու համար, իսկ երկրորդները` Պուտինի մոտ հավաքարար աշխատելու համար: Այնուամենայնիվ, երկու կողմերին էլ հանգստացնելու համար ասեմ, որ այսօր աշխարհաքաղաքական պրոցեսներն այնպիսի թափ են հավաքել, որ աշխարհը Հայաստանով չէ, որ պետք է մտահոգված լինի` Սիրիան, Իրանը, Ուկրաինան, Աֆղանստանը և մի շարք այլ սուր քաղաքական և ոչ միայն քաքական խնդիրները թողնելով մի կողմ:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից