Լրահոս

06.01.2011 13:38


Կյանքից հեռացել է մաեստրո Օհան Դուրյանը

Կյանքից հեռացել է մաեստրո Օհան Դուրյանը

Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը 88-ամյա հասակում մահացել է աշխարհահռչակ խմբավար և երգահան Օհան Դուրյանը:

Նա մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Չհարմարվելով Խորհրդային հասարակարգերին' բնակություն է հաստատել Եվրոպայում: 1962-69թթ որպես դիրիժոր հանդես է եկել Լայպցիգի օպերային թատրոնում և Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբում: Այդ համերգներից և ոչ մեկի ժամանակ չի օգտագործվել պարտիտուր և դիրիժորական փայտիկ:

Հայաստանի անկախացումից հետո նա վերադարձավ հայրենիք և ստանձնեց Հայաստանի ազգային Օպերայի նվագախմբի գլխավոր դիրիժորի պարտականությունները:

2002-2006թթ ղեկավարել է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը: Մեծանուն երաժիշտն աշխատել է աշխարհի 110 երկրների նվագախմբերի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը