Լրահոս

05.04.2014 11:09


Մերի Մովսիսյան. «Տիգրանից հնազանդ հաստատ ոչ մեկ չի եղել Սարգսյանի համար»

Մերի Մովսիսյան. «Տիգրանից հնազանդ հաստատ ոչ մեկ չի եղել Սարգսյանի համար»

Երեկ բոլոր իշխանական լրատվամիջոցները, մասնավորապես հեռուստաալիքները, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը միայնակ խաղացող է։ Սերժ Սարգսյանը փչացրեց տեղից զրոյական վարկանիշ ունեցող երկար տարիների գործընկերոջն ու «զույգ եղբորը»։ Ինչպես տեսնում ենք, եթե նա այդպես վարվեց Տիգրան Սարգսյանի հետ, որի հետ միասին իրագործել է Հայաստանի տնտեսական ու քաղաքական «սպանդը», ապա շարքային հանրապետականների ու «թիմակիցների» հետ ավելի դաժան կլինի։ Գեբելսյան քարոզչամեքենայի երեկվա պահվածքը պետք է մտածելու տեղիք տա բոլոր նրանց, ովքեր դեռ հլու–հնազանդ ծառայում են Սարգսյանին։ Տիգրանից հնազանդ հաստատ ոչ մեկ չի եղել Սարգսյանի համար, բայց նա նրա հետ վարվեց այնպես, ինչպես տեսանք մի ամբողջ օր։

«Ոլոլորտների» մասնագետի լավագույն ու թեժ կադրերը մատուցեցին ՀԵՌՈՒՍՏԱհանրությանը (առավել քիչ տեղեկացված զանգվածին իրական կատարվելիք գործընթացներից), որպեսզի վերջինը տեսնի, թե Տիգրանն ինչ վատն է, իսկ Սարգսյանը՝ լավը։ Ամեն մեկն իր համար պետք է հետևություններ անի, ու քանի դեռ իշխանական նավը չի խորտակվել, հեռանա այնտեղից։ Հակառակ դեպքում՝ մեղքը ձեր վիզը, իսկ մենք պարզապես զգուշացնում ենք հետևանքների մասին։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը